Հռոմում ձերբակալել են Պանթեոնում մոմակալներ վնասած կնոջը
Հռոմում ձերբակալել են մի կնոջ, ով Պանթեոնում լրջորեն վնասել է երեք մետր բարձրությամբ երկու մոմակալներ, գրում է gazeta.ru-ն։
Տվյալների համաձայն՝ 39-ամյա կինը մտել է տեսարժան վայրի տարածք, ինչից հետո գցել է 18-րդ դարի փայտյա լուսատուները։ Նրա այս արարքի պատճառները դեռևս հայտնի չեն։
Կատարվածին միջամտել են տարածքի պահապանները։ Նրանք ոստիկանություն են կանչել, որը ձերբակալել է կնոջը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Դատական նիստը նախատեսված է մարտի 27-ին։
2016 թվականի ամռանն էլ հայտնի էր դարձել, որ երեք զբոսաշրջիկներ լողացել էին Հռոմի՝ 17-րդ դարի մի շատրվանի ջրերի մեջ։