Բեռլինի թանգարանից գողացել են 1 մլն դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամ
Բեռլինի «Բոդե» թանգարանից գողացել են 1 մլն դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամ: Այս մասին իր Թվիթերյան էջում գրել է տեղի ոստիկանությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեծ թխկու տերև» կոչվող մետաղադրամը կշռում է 100 կգ և պատրաստված է մաքուր ոսկուց: Մետաղադրամի շառավիղը կազմում է 53 սմ, հաստությունը՝ 3 սանտիմետր: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարը, մյուսում՝ թխկու տերև:
«Բոդե» թանգարանը, որը հայտնի է իր մետաղադրամների հավաքածուով, ցուցանմուշը տրամադրել է այլ թանգարանի ժամանակավոր ցուցադրության համար:
Նշվում է, որ մետաղադրամը գողացել են 3.30-ի սահմաններում: Ոստիկանությունում կարծում են, որ հանցագործները մի քանիսն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան