Քաղաքական 12:45 28/03/2017 Հայաստան

ВЦИОМ-ի նոր հարցումը․ ՀՀԿ-ն 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին

Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից մեկ շաբաթ առաջ պայքարը առաջատար կուսակցությունների («Ծառուկյան» դաշինք և Հայաստանի Հանրապետական կուսակցություն) միջև ավելի է սրվել: Կուսակցությունների վարկանիշային թեկնածուների աջակցության հիման վրա հաշվարկված վարկանիշը ցույց է տալիս, որ առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնի (ВЦИОМ)  մարտի 17-24-ը Հայաստանում անցկացրած «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի: Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:

Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան  կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Նա նշեց, որ ընտրությունների նախաշեմին կարելի է արձանագրել ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում. ազգաբնակչության երեք քառորդը հետևում է քարոզարշավին (75%), հիմնական թեման նախընտրական իրարանցումն է: Միևնույն ժամանակ բարձրացել է անորոշության մակարդակը՝ հարցվողների ավելի քան 40%-ը դեռևս ընտրություն չեն կատարել կամ պատրաստ չեն այդ մասին խոսել:

Գալիք ընտրություններում ընտրողների մեծամասնությունն ուղղորդվելու է թեկնածուի անձով (79%), այլ ոչ թե վերջինիս՝ այս կամ այն կուսակցական կառույցներին հարելու փաստով:

Վալերի Ֆյոդորովի խոսքով, հարցման համաձայն, ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների ՝ «Ծառուկյան» դաշինքի (22%) և Հայաստանի Հանրապետական կուսակցության (21%) միջև, որոնց վարկանիշները գործնականորեն հավասարվել են՝ տարբերությունը ավելի փոքր է, քան ընտրանքային սխալը, իսկ Հանրապետական կուսակցությունը զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը (44%-ից հասնելով 57%-ի):

ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2%-ային կետով (կազմում է 21%, նախորդ հարցման արդյունքով՝ 19  %) և գրեթե հավասարվել  «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին (22%, նախորդ հարցմանը՝ 26%), որը կորցրել է 4%-ային կետ։ Սա այն պարագայում, երբ հարցվածների գրեթե 40% չի կողմնորոշվել, կամ հրաժարվում է պատասխանել հարցին։

Եթե արդյունքները դիտարկվում են կողմնորոշվածների/մասնակիցների մեջ, ապա «Ծառուկյան» դաշինքն ունի 41%, ՀՀԿ՝ 39%, ԵԼՔ-ը` 8%, ՀՅԴ-ն՝ 4%, ՕՐՕ, «Հայկական վերածնունդ»՝ 4-ական %, Կոմկուսը, Կոնգրես-ՀԺԿ-ն, «Ազատ դեմոկրատները՝ 1-ական %:

Նման արդյունք է ստացվել հետևյալ հարցի պատասխանից ելնելով՝ «Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, որ կուսակցության օգտին կքվեարկեիք»:

Սակայն գալիք ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցությունների, այլ ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների օգտին, այսպես կոչված վարկանիշային ընտրակարգով:

«Եթե հաշվարկենք կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը: Կշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների և դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների և կողմնորշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքում է 44 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ունի առավել արդյունավետ տարածքային ռեսուրս, ինչն օգնում է այդ կուսակցությանը առավել լավ արդյունք գրանցել վարկանիշային թեկնածուների միջոցով։

Հարցման արդյունքների համաձայն՝ առաջին հարցումից հետո  (փետրվարի 22-26) մեկ ամսվա ընթացքում փոքր կուսակցությունների Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունները փոխվել են: Համաձայն նոր տվյալների՝ 5%-ով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5%), ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում (դաշինքների համար շեմը կազմում է 7 %) «Ելք» դաշինքը (6%)  և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը (4%):

Նշենք, որ ВЦИОМ-ը առայժմ միակ ընկերությունն է, որ չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարծքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները, այդպիսով հաշվարկելով կուսակցությունների և դաշինքների վարկանիշները, այսպես ասած, իրական ընտրական ընթացակարգով։ 

Հարցումն անցկացրած կենտրոնի տնօրենն ասաց, որ խիստ քաղաքականացված տրամադրությունների բարձր մակարդակը և դեռևս որոշում չկայացրած մեծ թվով ընտրողների փաստը վկայում են ընթացիկ վարկանիշային դասավորվածության հնարավոր փոփոխականության մասին:

Հարցման համաձայն, ընտրություններին մասնակցությունը կարող է կազմել 65 տոկոս:

Հարցման ամբողջական տարբերակը՝ այստեղ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}