Քաղաքական 16:01 28/03/2017 Հայաստան

Արա Բաբլոյան. Կոչ եմ անում` վստահենք մեր նախագահին, մեր վարչապետին,մեր ապագային

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր վստահության քվեն տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին որոշումն ընդունվեց  «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի խորհրդի նիստում:

«Հավատարիմ մնալով Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացման մեր որդեգրած նպատակներին՝ հանուն քաղաքացու առողջության պահպանման, առողջ ապրելակերպի արմատավորման և երկրի կայուն զարգացման,  կարևորում և ընդունում ենք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվող առողջապահական բարեփոխումները և հայտարարում, որ 2017 թ-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեր վստահության քվեն տալու ենք ՀՀԿ-ին և նրա թեկնածուներին»,- հայտարարեց  ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի չորրորդ համարը զբաղեցնող Արա Բաբլոյանը նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխումների առջև: «Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն: Մենք՝ բժիշկներս լավ գիտենք, որ ազգաբնակչության առողջության պահպանումը հանդիսանում է հասարակության զարգացման և ազգային անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը: Մենք մեր կարևոր դերն ու տեղն ունենք մեր պետության կայացման, անվտանգության և առաջընթացի գործում, բայց մենք չենք կարող հասնել մեր նպատակներին, եթե չզարգացնենք ժողովրդավարությունը, մեր տնտեսությունը: Այդ առումով, ցանկանում եմ հատուկ նշել, որ ՀՀԿ-ն կարողացավ ամփոփել անցած տարիների ճանապարհը, ճիշտ գնահատել դրականը և վերլուծել բացթողումները: ՀՀԿ-ն կարողացավ կոտրել կարծրացած մոտեցումները, իրականացնել  հստակ քայլեր ավելի զարգացնելու ժողվորդավարությունը, համալրել իր շարքերը նոր, բանիմաց մարդկանցով ու լայն ճակատով գնալ առաջ»,- ասաց Արա Բաբլոյանը:

Նրա խոսքերով՝   այսօր բոլորն էլ, հավանաբար, հետևում են ՀՀ նախագահի գործունեությանը, ստորագրված տարբեր համաձայնագրերին ու  պայմանագրերին և, կարելի է ասել, որ Հայաստանը միակն է՝ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ակտիվ զարգացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նա նաև անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի` տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանն ու կաշառակերության վերացմանն ուղղված քայլերին :

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում առողջապահության զարգացման ծրագրին, ապա այն միակն է բոլոր կուսակցությունների շարքում, որը համալիր բնույթ է կրում, ընդգրկում է հանրային առողջության, առողջապահության առաջնային պահպանման, հիվանդանոցային ու մասնագիտական բժշկական օգնության, բժշկական կրթության, բժշկական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև առողջապահական ապահովագրության խնդիրներ: Ես կոչ եմ անում` վստահենք մեր նախագահին, վստահենք մեր վարչապետին, վստահենք մեր ապագային և ապրիլի 2-ին ձայն տանք Հանրապետական կուսակցությանն ու իր կողմից լիազորված առողջապահության բնագավառի ռեյտինգային թեկնածուներին», - ասաց Արա Բաբլոյանը:

Առողջապահության ազգային ինստիտուտում հավաքված առողջապահության ոլորտի ներկայացուցիչները փաստեցին, որ իրենց գլխավոր խնդիրը ազգաբնակչության առողջության պահպանումն ու ոլորտում առկա խնդիրների լուծումն է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ով առաջադրված է ՀՀԿ ցուցակով, նշեց, որ վիրաբուժությանը զուգահեռ կատարում է  առողջապահության կազմակերպչի ֆունկցիաներ: Այսօր, ըստ նրա, առողջապահության ոլորտում կուտակվել են շատ խնդիրներ, որոնք միայն գործադիր մարմնի լուծելիքը չէ, օրենսդրական դաշտում ևս լուրջ բարեփոխումների կարիք կա:

«Լուրջ մտորումներից հետո, խիզախություն ունեցա  մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որպեսզի գիտելիքներս ու փորձս` հատկապես արտասահմանում ձեռք բերած, ներդնել ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման գործում, մասնավորապես` ինձ համար թանկ մանկաբուժության  ոլորտում»,- ասաց  Նիկոլայ Դալլաքյանը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն էլ նշեց, որ իր մասնագիտությունը թույլ է տալիս վեր գտնվել  ցանկացած կուսակցական հարցերից, սակայն դա բնավ չի նշանակում, որ չունի իր նախասիրությունները, չունի իր ընտրությունը, իր դիրքորոշումը: «Ուստի բոլորին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին, քանի որ պասիվ դիրքորոշումը պարտություն է ի սկզբանե: Գնալով ընտրություններին՝ քվեարկեք ձեր խղճի կամոք, այն ուժի օգտին, որն այսօր ամենակենսունակն է, կարող է կերտել մեր  և մեր երեխաների ապագան»,- ասաց Արմեն Չարչյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝  այդ ուժը  ՀՀԿ-ն է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}