Թրամփն առաջարկել է հետաքննել Ռուսաստանի հետ Քլինթոնի կապերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության գծով ներկայացուցիչների պալատի կոմիտեին առաջարկել է հետաքննել Ռուսաստանի հետ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի և դեմոկրատական կուսակցության մի շարք անձանց կապերը։ lenta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Ինչու կոմիտեն չի ցանկանում ուսումնասիրել Բիլլի և Հիլարիի գործարքը, ով թույլ է տվել ուրանի զգալի քանակություն ուղարկել ՌԴ, չի ցանկանում ուսումնասիրել Հիլլարիի կողմից կազմակերպված «վերաբեռնավորումը», Ռուսաստանի հասցեին գովեստի խոսքերը, ինչպես նաև Ջոն Պոդեստի ռուսական կոմպանիան»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։
Մարտի 20-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կզբաղվեն Թրամփի՝ Մոսկվայի հետ կապերի և Ռուսաստանի՝ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին լուրերով։ Հանրապետականը հերքում է ՌԴ-ի հետ քաղաքական կամ գործնական կապերը։