107-ամյա իրանցին պատրաստվում է առաջադրվել գյուղխորհրդում
Իրանցի 107-ամյա Ֆեյզոլլա Ֆաթհին սկսել է իր թեկնածության գրանցումը ՏԻՄ ընտրություններում: Այս մասին գրում է lenta.ru-ն։
Տղամարդը Դիվանդերե նահանգի ընտրական հանձնաժողով դիմել է73-ամյա կնոջ հետ, ով ևս նախատեսում է առաջադրվել գյուղխորհրդում։ Նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում «ծառայելու է ժողովրդին և առաջնահերթ ուշադրություն դարձնելու նրա խնդիրներին»։
Հատկանշական է, որ ՏԻՄ ընտրությունների համար ավելի վաղ գրանցված թեկնածուներից 1889-ի տարիքը գերզանցում է 75 տարեկանը։ Սպասվում է, որ քվեարկությունը տեղի կունենա Իրանի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, որոնք նախանշված են մայիսի 19-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան