Մասիսը սպորտային համալիրի անհրաժեշտություն ուներ. քաղաքապետ
«Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի ծրագրերի համակարգող Սվետլանա Ազատյանը։
Նա տեղեկացրեց, որ կենտրոնը գործում է արդեն 9 ամիս, երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացման:
«Կամավորական աշխատանքը Մասիսում զարգացած չէր և մեր գործունեության իմաստը նրանում է, որ այստեղ բազմաթիվ երիտասարդներ իրենց փորձառությունը կարողանան ձեռք բերել մեր կենտրոնում՝ թե ուսանողության տարիներին, թե համալսարանն ավարտելուց հետո։ Երեխաներն այստեղ կարող են սովորել նաև լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն։ Ունենք նաև գրական ակումբ։ Ներկայումս կենտրոն է հաճախում մոտ 120 երեխա»,-ասաց ծրագրերի համակարգողը։
Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից: Երեխաներն այստեղ հաճախում են անվճար հիմունքներով։
Նշենք, որ այսօր Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն էր այցելել Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանը, ով մասնակցել է նաև քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:
Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի այս տարվա ապրիլին և կավարտվի 2018 թվականի հունիսին: Այս նախագիծը ևս իրականացվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր իրենց քաղաքում սկիզբ է դրվում մի մարզահամալիրի կառուցմանը, որը կնպաստի քաղաքի երիտասարդների, երեխաների առողջ ապրելակերպի զարգացմանը։
«Մասիս քաղաքին այս սպորտային համալիրը անհարժեշտ է, կարծում եմ անգամ, որ այն մի փոքր ուշացած է։ Քաղաքն ունի շատ լավ երիտասադություն, որոնք սպորտով զբաղվելու կարիք ունեին, սակայն դրա համար անհրաժեշտ տեղ չունեին։ Քաղաքն ունի սպրոտդպրոց, սակայն այս մեկն իր չափսերով ու հնարավորություններով էականորեն տարբերվելու է»,- ասաց քաղաքպետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան