Ռուսաստանն առաջարկել է Մոսուլում կիրառել Հալեպի ազատագրման փորձը
Մոսկվան կարծում է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում պետք է ցուցաբերվի այնպիսի պատասխանատու մոտեցում, ինչպես եղավ անցած տարվա դեկտեմբերին սիրիական Հալեպի ազատագրման պարագայում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնական էջը:
«Արևելյան Հալեպն ազատագրելիս իրականացվեց նախաձեռնություն, որը հնարավորություն տվեց կյանքեր փրկել: Կազմակերպվեց միջանցք, որպեսզի բոլոր գրոհայինները կարողանան դուրս գալ, այդ թվում ահաբեկչական խմբավորման անդամները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի միջնորդության մեջ նաև նշվում է, որ այդ գործողությունների արդյունքում հաջողվել է նվազեցնել զինված ուժերի կիրառումը: