ՕՐՕ-ի հանրահավաքն ամփոփվել է երթով
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին հաջորդել է երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Երթուղին անցնել է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, ապա երթի մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ:
Երթն առաջնորդել են Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը։
«Մեզ բարի երթ և հաղթանակ»,-երթից առաջ հայտարարեց Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան