Իրավունք 18:56 28/03/2017 Հայաստան

Ոստիկանության պարզաբանում է, որ իրենք որևէ կապ չունեն համազգեստներ կարող սննկացած ընկերության պարտքերի հետ

Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանության «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի նախկին աշխատակիցները հայտարարել էին, որ շարունակում են պահանջել ութ ամսվա իրենց չստացած աշխատավարձերը:

Նրան հիշեցրել էին, որ արդեն 4-րդ տարին է՝ ֆաբրիկան լուծարվել և սնանկացել է, սակայն իրենք առ այսօր չեն վճարվել:

Ոստիկանությունը հարցի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել, որում, մասնավորապես, նշված է. «Պետական 100% բաժնեմասով «Կոնտինենտտեքս»  փակ բաժնետիրական ընկերությունը  (այսուհետ` Ընկերություն) պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ՝ համազգեստի մատակարարումները իրականացնում էր մրցակցային հիմունքներով և շուկայական գներով: Այլ կերպ ասած պետության մասնակցության հանգամանքը Ընկերությանը գնումներին մասնակցության առումով որևէ արտոնության  կամ այլ նպաստավոր պայմանների չէր հանգեցնում («Գնումների մասին»  ՀՀ  օրենքի  6-րդ  հոդվածի  5-րդ մաս):

Գնումներին մասնակցելու հավասարության պայմաններում 2009 – 2013 թթ.-ի ընթացքում  էապես նվազել էին  ընկերության հիմնական գործունեության գծով արտադրանքի իրացման  ծավալները: Ըստ այդմ՝ հիմնական գործունության գծով իրացումից հասույթը`
- 2009թ-ին կազմել էր`  428.4 մլն. դրամ,

- 2010 թ-ին` 345.2 մլն. դրամ կամ նախորդ տարվա նկատմամբ 83.2 մլն. դրամով , շուրջ 20 %-ով պակաս,

- 2011թ.-ին` 117.8 մլն. դրամ կամ նախորդ տարվա նույն ցուցանիշից 227.4 մլն. դրամով կամ 66 %-ով պակաս,

- 2012 թ-ին` 93.6 մլն. դրամ, նախորդ տարվանից 24.2 մլն. դրամով կամ 20.5 %-ով պակաս,
- 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ`  19.9  մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 73.7 մլն. դրամով կամ 78.7  %-ով պակաս:

Իրացման ծավալների շարունակական անկումը մեծապես պայմանավորված էր ընկերության անմրցունակությամբ, որի հիմնական պատճառը արտադրական ֆոնդերի ֆիզիկական և ֆունկցիոնալ հնացությունն է, միավոր արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքը (անուղղակի ծախսերի բարձր տեսակարար կշիռը ինքնարժեքում) և այլն:

Փաստորեն, պետական բաժնեմասով արտադրական համեմատաբար ցածր կարողություններ ունեցող և շուկայում ոչ մրցունակ Ընկերության հետագա գործունեությունը այլևս նպատակահարմար չէր, քանի որ գործունեության նույն ոլորտի մասնավոր հատվածի  առևտրային կազմակերպությունները, մրցակցային հիմունքներով, հաղթող էին ճանաչվում անցկացվող  մրցույթներում  և   ապահովում   հանդերձանքի պատշաճ մատակարարումները` թե որակի,  գնի և թե ժամկետների առումով:

Ընկերության 100 %  բաժնեմասի մասնավորեցումը,   արտադրական  կարողությունների և շուկայում մրցունակության հետագա բարելավման համար արագ և անհրաժեշտ ներդրումներ ապահովելու նպատակով իրատեսական չէր` նկատի ունենալով թե առևտրային գործունեության ոլորտը և թե  առկա ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը :  Իսկ շուկայում այլևս անմրցունակ  ընկերության հետագա գոյատևումը հանգեցնելու էր  պարտքերի շարունակական աճի:

Վերոգրյալով պայմանավորված և առկա պարտավորությունները, այդ թվում`  աշխատողների աշխատավարձերի  գծով պարտքերը հնարավոր սեղմ ժամկետներում մարելու  առավել նպատակահարմար  եղանակը  Ընկերության լուծարման գործընթաց  սկսելն էր:

Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի նիստում ընդունվեց «Կոնտիննենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին»  № 1207-Ա որոշումը, որով  Ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչությանը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը Ընկերության նկատմամբ որևէ լիազորություն և (կամ) պարտավորություն չունի: Իր մասնակցությամբ Ընկերությունը լուծարման է ներկայացվել անհրաժեշտ և բավարար հիմնավորվածությամբ, դրանով իսկ կանխարգելելով առևտրային ընկերության պարտքերի, այդ թվում աշխատավարձերի գծով պարտքերի շարունակական աճը, իսկ մեր տեղեկատվությամբ այսօրվա դրությամբ աշխատավարձի գծով առկա  ժամկետանց պարտքերը, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մարվել տվյալ իրավաբանական անձի ակտիվների իրացումից գոյացող միջոցների հաշվին և դրա շրջանակներում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}