Ջրի վարձավճարների հարցում անճշտություններն ուղղելու համար ճշգրտումներ են արվում. Վեոլիա Ջուր
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:
«Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ չի հանդիսանում նախկին Երեւան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակջրմուղկոյուղի, Լոռիջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների իրավահաջորդը, հետեւաբար չունի այնտեղ բաժանորդների ունեցած կանխավճարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:
Դրանք Վեոլիա Ջուր ընկերությանը կարելի է փոխանցել նախկին ջրամատակարար ընկերությունների սպասարկման գրասենյակներ կամ տվյալ տեղամասը սպասարկող տեսուչին ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումի ձեւը կտրամադրի տեսուչը): Դրանց ստուգման արդյունքում ճշգրտված գումարները կուղղվեն մեր ընկերությանը՝ բաժանորդների ունեցած ընթացիկ պարտավորությունների մարմանը:
Վեոլիա Ջուր ընկերությունը հավաստիացնում է իր բաժանորդներին, որ ամեն ինչ արվում է առկա խնդիրներին հնարավորինս արագ ու օրենսդրության շրջանակներում լավագույն լուծում տալու համար, եւ հորդորում է շարունակել ընթացիկ վճարումները մատուցված ծառայությունների դիմաց»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր