Ապրիլին ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելի
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով` ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը` նորմայից ավելի:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը նույնպես կլինի նորմային մոտ:
Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը ևս սպասվում է նորմային մոտ:
Աղբյուրը նշում է, որ սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտումը կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան