Դատարանը մերժել է ռեժիսոր Պոլանսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փակել
Լոս Անջելեսի դատարանը մերժել է ռեժիսոր Ռոման Պոլանսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փակելու միջնորդությունը: Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ դատավորը մերժել է Պոլանսկու պաշտպանի միջնորդությունը, քանի որ ռեժիսորը նախկինի պես թաքնվում է ԱՄՆ արդարադատությունից և անձամբ չի կանգնել ամերիկյան դատարանի առջև:
Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը հետաձգել էր Պոլանսկու գործով միջնորդության քննարկումը:
Փետրվարի սկզբին տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ռեժիսոր Ռոման Պոլանսկին ծրագրում է վերադառնալ ԱՄՆ, որպեսզի փակի 13-ամյա աղջկա բռնաբարության դեպքով հարուցված քրեական գործը: Ռեժիսորի փաստաբանը դիմել էր Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ խնդրելով գաղտնազերծել Պոլանսկու գործով դատախազի վկայության պատճեն: Փաստաբան Բրաունը կարծում էր, որ գաղտնի ապացույցները հաստատում են ռեժիսորի այն հայտարարությունը, որ նա դատարանի հետ գործարքի է գնացել: Այդ պայմանավորվածության համաձայն Պոլանսկին պետք է բանտում անցկացներ 48 օր՝ 1977 թվականին 13-ամյա աղջկան բռնաբարելու համար:
ԶԼՄ-ների տեղեկությամբ, Պոլանսկին բանտում անցկացրել է 42 օր, որից հետո ազատ է արձակվել: Ավելի ուշ դատավորը հրաժարվել է այդ պայմանավորվածությունից և հայտարարել դատախազին, որ ռեժիսորին պետք է դատապարել 50 տարով: Դրանից հետո Պոլանսկին փախել է ԱՄՆ-ից Եվրոպա:
Շվեյցարիայում Պոլանսկին կալանքի տակ է մնացել 334 օր, քանի դեռ որոշվում էր նրան ԱՄՆ արտահանձնման հարցը: 2016 թվականի վերջին Լեհաստանի գերագույն դատարանը օրինական էր ճանաչել ռեժիսորին չարտահանձնելու վերաբերյալ որոշումը:
ԱՄՆ-ում Պոլանսկուն մեղադրում են 1977 թվականին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: Դատախազների տվյալներով, ռեժիսորն աղջկան տվել է շամպայն և թմրադեղ, ինչից հետո բռնաբարել է նրան:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
- Ալեն Դելոնը հրաժարվել է է ղեկավարել «Սեզար»-ը ՝ ի նշան համերաշխության Պոլանսկու հետ
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի
- Ռոման Պոլանսկին մեղադրվում է ևս մեկ բռնաբարության գործով
- Պոլանսկին դեռ էքստրադիցիայի չի ենթարկվի
- Ռոման Պոլանսկին` ամերիկյան արդարադատության առջև՞
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ