Այս ընտրությունները բավականին դրական և կարևոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար. Ս. Մինասյան
«Կարելի է ասել, որ չափից ավելի դրական արձագանքներ եղան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելության հրապարակած նախնական զեկույցին։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ կողմից նշված ամենակարևոր տարրն այն էր, որ ասվել է ընտրությունների ժամանակ մարդու հիմնարար ազատություններն ապահովելու մասին:
«Այս ընտրությունները բավականին դրական և կարևոր հիմք են Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրման համար։ Դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի գնահատականից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ կապված որևէ խնդիր չկա, որը կարող էր լինել խոչընդոտ հավանաբար արդեն նոյեմբերին համաձայնագրի ստորագրման համար»,-նշեց քաղաքագետը:
Մինասյանի կարծիքով՝ զեկույցում նշված հատվածը, որում ասվում է քաղաքական ուժերի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքների ձևաչափի մասին, աշխատակիցների վրա տարբեր կազմակերպությունների ազդեցության մասին, բացատրվում է նրանով, որ գործատուների մեծ մասը նաև հանդիսացել են ռեյտինգային քվեարկության մասնակիցներ և հետևաբար օգտագործել են բոլոր լծակները։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ. Ընտրությունների արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը
- Ժողովրդավարությունն երկու ընտրության միջանկյալ ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումներ են. Միջազգային դիտորդ
- Չնայած առկա խնդիրներին, շատ սակավաթիվ են պաշտոնական բողոքները. միջազգային դիտորդ
- ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Նախնական եզրակացությունը պարունակում է և դրական, և բացասական տարրեր
- ԵԱՀԿ դիտորդական առաքելություն. Ընտրությունները լավ էին կազմակերպված
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը