Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
Սիրիայի հյուսիս-արևելքում օդուժի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, որոնց թվում կան երեխաներ: Այս մասին «Alarabiya.net» կայքի փոխանցմամբ հայտարարել են իդլիբ քաղաքի տեղական իշխանությունները՝ հավաստելով, որ մեծաթիվ զոհերը պայմանավորված են «գազային հարձակմամբ»:
Հաղորդվում է, որ առնվազն 400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ու թունավորում է ստացել:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ զոհերը գրանցվել են Խան Շեյխուն նահանգի Իդլիբ շրջանում: Մահվան պատճառ է եղել գազից թունավորումը:
Սիրիական ընդդիմության կոալիցիան հարձակման համար մեղադրել է Բաշար ալ-Ասադի կառավարությանը և կոչ է արել ՄԱԿ-ին «գազային հարձակման» առնչությամբ հետաքննություն իրականացնել: