Տատիկին օգնելու համար 8 կմ անցած աղջնակին մայրը վերցրել է սոցիալական կենտրոնից
Տատիկին օգնելու համար տայգայում 8 կմ անցած աղջնակին մայրը վերցրել է սոցիալական կենտրոնից: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Աղջնակը ժամանակավորապես երեխաների ու ընտանիքների աջակցման սոցիալական կենտրոնում էր: Մայրը հայտարարություն է գրել ու այնտեղից վերցրել երեխային: Այժմ նա ապրում է հարազատների հետ»,-ասել է երեխայի իրավունքների պաշտպանը:
Ավելի վաղ աղջնակի մոր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ չորսամյա աղջիկը տայգայում միայնակ անցել էր 8 կմ, որպեսզի կարողանա տատիկին օգնություն ցուցաբերել: Գործի քննությունը գտնվում է քննչական կոմիտեի վերահսկողության ներքո:
Քննության վարկածով, մայրը երեխային թողել է տարեց ծնողների մոտ՝ Տուվայի դժվարհասանելի բնակավայրերից մեկում: Քննությունն ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ կինը իմացել է, իր ծնողները զրկված են եղել երեխայի անվտանգության ապահովման հնարավորությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, երբ տատիկի ինքնազգացողությունը վատացել է, երեխան գնացել է 8 կմ հեռու գտնվող հարևան բնակավայր՝ օգնություն կանչելու համար: Բժիշկները հետազոտությունից հետո եզրակացրել էին՝ մարմինը սառել է: Այժմ երեխայի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա:
Ավելի վաղ ԱԻՆ-ի աշխատակիցները հայտարարել էին, որ ցանկանում են երեխային ներկայացնել մրցանակի: Աղջնակն այս պահին հիվանդանոցում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան