Ռազմական բժիշկ. Ամեն ծանր դեպքից հետո, հարցը կրկնվում էր
ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանը պատմում է, որ ռազմական ոլորտն ընտրելիս նախ հանդիպես ընտանիքի դժկամությանը, ապա կուրսի տղաների կարծրատիպերին:
«Եթե դու առաջին ես, դժվար է կոտրել այն: Հիմա էլ կուրսի աղջիկներով կոտրում ենք ու ստացվում է: Հիմա շատ են մարդիկ, ովքեր կարծում են կինն ու տղամդրը կարող են հավասարի պես ծառայել»,-ասաց նա:
Հանձնարարություններն ու հրամանները տղաների ու աղջիկների համար տարեբարակված չեն, բոլորը պետք է կատարեն: Ու բոլորի համար էլ նույն կանոնն է գործում, հրամանները պետք է կատարել, հետո բողոքարկել:
Մեկ տարի անց նա ավարտելու է համալսարանը: Առայժմ պլաններն աղոտ են, մի բան գիտի, դժվարությունների դեռ հանդիպելու է, բայց դրանք պետք է հաղթահարել: Լրագրողների հետ հանդիպմանը նա շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին: Ճիշտ է՝ դժգոհ են ընտրած մասնագիտությունից, բայց չարգելեցին ուսում ստանալ:
ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը հիշում է , որ ուսանողական տարիներին էլ իրեն անընդհատ հարց էին տալիս՝ միգուցե պետք է փոխել մասնագիտությունը:
«Ամեն ծանր դեպքից, հիվանդից հետո, հարցը կրկնվում էր: Ես միշտ նույն պատասխանն էի տալիս, ես սիրում եմ իմ մասնագիտությունը, որտեղ պահանջված է իմ աշխատանքը, այնտեղ էլ կմնամ»,-ասում է Գ. Հովհաննիսյանը:
Բաժանմունքի պետ, փոխգնդապետ կինն ընտանիքում հարս է, մայր, կին:
«Ես կուզենայի անդրադառնալ հանգամանքին, որ բժշկական բնագավառում պետք է լինել հոգատար, խնամող: Բացի հիվանդներին բուժելուց, շատ մեծ դեր է խաղում նրանց նկատմամբ մայրական վերաբերմունքը»,-ասաց նա:
Հիշում է անցած տարվա ապրիլյան այս օրերը: Ծանր էին: Ասում է, վիրավոր տղաների մոտ ապրելու ցանկությունը շատ մեծ էր, գուցե դրանով պայմանավորված շատ կարճ ժամանակում ամենածանր վիրավորների մոտ էլ առաջընթաց էր գրանցվում:
ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն էլ 16 տարի այս համակարգում է: Երբ աշխատանքի էր անցել, միակ կինն էր վարչությունում, այսօր աշխատակիցների կեսից ավելին կանայք են:
«Ինչ-որ արել եմ, արել եմ սիրով, պարտքի բարձր զգացումով»,-ասում է Կարապետյանը, երբ հարցնում է են դժվարություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով