Հասարակություն 11:09 08/04/2017 Հայաստան

Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Մեկ տարի առաջ այս օրերին բոլորը մտքով սահմանին էին: Ապրիլյան պատերազմը ծանր փորձություն էր  հայրենիքի սահմանները պահող զինվորների, նրանց ծնողների և ամբողջ հայության համար: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորներն արեցին ամեն ինչ հայրենիքը պաշտպանելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ վիրավորներ:  Բժշկական ողջ անձնակազմը գիշեր-ցերեկ գտնվում էր  առաջնագծում վիրավորված զինվորների կողքին: Ծանր վիրավորում ստացած զինվորներն էլ հերոսավայել տանում էին ցավն ու մտածում միայն սահման վերադառնալու մասին:

Panorama.am-ը պարբերաբար անդրադարձել է  Երևանի զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների մասին, ներկայացրել  նրանց պատմությունները: 

Պատերազմից մեկ տարի անց այդ օրերի և ապագայի մասին պատմում են ապրիլյան պատերազմի մասնակիցները: Տելմանի, Հրայրի ու Արգիշտիի հետ խոսել ենք նաև  մեկ տարի առաջ` Մուրացանի զինվորական հոսպիտալում:

Ապրիլը նրանց կյանքից շատ բան է տարել, բայց նրանք փորձում են առաջ գնալ:

Տելման Մարկոսյան

Հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ  Տելման Մարկոսյանը ծառայել է պատերազմի ամենաթեժ կետում` Թալիշում: Վիրավորվել է ապրիլի 5-ին՝ հրադադարից ժամեր առաջ: Հակառակորդի ականի պայթունից ստացել է քթի, ականջի, աչքի, ոտքի ծանր վիրավորում: Նրա ձախ ականջը չի լսում, թաղանթը վնասվել է, դեմքից և ականջից դեռ հեռացված չեն բեկորները:

Առաջիկայում ապրիլյան պատերազմի մասնակցին սպասվում է ոտքի կրկնակի վիրահատություն: Ինչ վերաբերում է լսողության հետ կապված խնդրին, Տելմանը հույս չունի, որ այն կվերականգնվի: Հայաստանում հնարավոր չէ վիրահատել, իսկ արտերկիր գնալու համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ:
Նա չի էլ պատրաստվում որևէ մեկին դիմել, որպեսզի բուժումը դրսում շարունակի: Ասում է՝ եթե դիմեմ ու մերժում ստանամ, ինձ վատ կզգամ:

Չնայած առողջական խնդիրներին, այսօր էլ նա անհրաժեշտության դեպքում կմեկնի սահման:
Տելմանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է, սովորում է Գյումրու մանկավարժական համալսարանում:  Այսօր նրա համար կարևորն աշխատանք ունենալն է: «Այս պահին միայն մտածում եմ աշխատանք գտնելու մասին, որպեսզի ես էլ ինչ-որ բանով ընտանիքիս օգտակար լինեմ»,- նշում է Տելմանը:

Զրույցի ընթացքում խոսում ենք ապրիլյան գործողությունների մասին: Պատմում է, որ ծառայակից ընկերների հետ չորս օր շարունակ պայքարել են հակառակորդի դեմ: «Հայրենիքն ինձ համար այդ հողն էր, իմ ընտանիքը, ընկերները: Աչքիս առաջ  ծնողներս էին, եղբայրս, քույրս ու սիրած աղջիկս:  Ես չեմ կարող մոռանալ այն ամենը, ինչ եղել է այդ օրերին, անհնար է, ո՞նց մոռանամ էն զինվորին, որն ինձ խրամատից հանել է, իջեցրել  դիրքից, իսկ մեկ ամիս հետո զոհվել է,  ո՞նց մոռանամ պատերազմի դաշտում ընկած ընկերներիս: Եթե պատերազմ սկսվի, առանց մի վայրկյան մտածելու նորից կգնամ դիրքեր»,- ասում է Տելմանը:

Նրա խոսքերով՝  կյանքը միշտ էլ գնահատել է, բայց ապրիլյան պատերազմից հետո սկսել է այլ կերպ նայել ամեն ինչին: Տելմանն այսօր արժևորում է յուրաքանչյուր օրը, ընտանիքի հետ ապրելու ամեն վայրկյանը: Մտքում միշտ բանակային կյանքն է, ընկերները, որոնց հետ հաճախ են հանդիպում, հիշում իրենց լավ ու վատ օրերը:

Տելմանը սակայն ցավ է ապրում, որ այսօր ոչ բոլորին են ուշադրություն դարձնում: Այդ օրերին  ըստ նրա, զինվորները բոլորի ուշադրության կենտրոնում էին, սակայն  ամիսներ հետո այդ տղաներին շատ քչերն են հիշում: «Ուզում եմ, որ երբեք չմոռանանք նրանց, նրանք անմնացորդ կռվել են  և իրավունք չունենք նրանց  անուշադրության մատնել»,- եզրափակում է խոսքը Տելման Մարկոսյանը:

Հրայր Բաղդասարյան

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից զորակոչված Հրայր Բաղդասարյանը 2016թ. ապրիլի 2-ին եղել է Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում: Ինը հոգով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամեր շարունակ պայքարել են թշնամու հրոսակախմբի դեմ: 

«Երբ ասացին, որ հակառակորդն անցել է Թալիշ, մեզ թվում էր, թե միայն մեր դիրքի վրա է այդ հարձակումը, բայց հետո երբ տեսանք ուղղաթիռները, արդեն պարզ էր, որ պատերազմ է: Նման բան միայն կինոներում էինք տեսել, երբեք մտքովս չէր անցնի, որ ես կլինեմ այդ գործողությունների կենտրոնում»,- մեզ հետ զրույցում պատմում է Հրայրը:

Նա մարտնչել է դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի հետ, եղել նրա հետ մինչև վերջին պահը: «Ես չորս ընկեր կորցրեցի՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին, Ռաֆիկ Հակոբյանին, Աղասի Ասատրյանին, Վիկտոր Յուզիխովիչին: Նրանք միշտ իմ սրտում են»,- ասում է Հրայրը:

Պատմում է, որ իրենք մինչև վերջին փամփուշտը կռվել են թշնամու դեմ, ոչնչացրել  թշնամու տասնյակ զինվորների: Հրայրը տեսնում է, թե ինչպես են ընկնում ծառայակից ընկերները, քիչ անց նռնակի բեկորից ու հրազենի կրակոցից վիրավորվում է  նաև ինքը: Զրահաբաճկոնը հանել է ու սկսել քայլել, բայց վնասվածքը թույլ չի տվել քայլելով առաջ գնալ, հետո գլորվելով իջել է ձորն ու սկսել սողալով առաջանալ: Հարևան դիրքի մոտ մի զինվոր ու սպա նրան օգնության են հասել, դրանից հետո Հրայրը ոչինչ չի հիշում: Աչքերը բացել է հոսպիտալում, հետո է իմացել, որ 8 օր բժիշկները պայքարել են կյանքի համար:

Նրան նոր վիրահատություն է սպասվում:  Հրայրի խոսքերով՝ իրեն հիմա անհամեմատ լավ է զգում, իհարկե հաճախ թևի ցավն իրեն զգացնում է, բայց ինչպես ինքն է ասում՝ սովորել է: 

Ապրիլյան պատերազմի մասնակիցն ապրում է Լիճք գյուղում, նա էլ Տելմանի նման  աշխատանք է փնտրում: Հրայրը մտածում է նաև սովորելու մասին, վիրահատությունից հետո արդեն  հստակ կորոշի, թե որտեղ կրթություն ստանա:

Զրույցի ընթացքում նորից վերադառնում ենք նախորդ տարվա ապրիլ: Ասում է, որ բանակային կյանքից երբեք չի դժգոհել, այնքան լավ հիշողություններ ունի, եթե այդ դեպքերը չլինեին, ապա ամեն ինչ շատ լավ էր. «Այնքան լավ էր անցնում, որ նույնիսկ կես տարի էլ ավելի ծառայեի, չէի մտածի»:

Հրայրը որքան էլ փորձում է քիչ խոսել ապրիլյան օրերի մասին, սակայն չի ստացվում: Խոստովանում է, որ առաջվա Հրայրից ոչինչ չի մնացել, մինչև ապրիլի 1-ը այլ էր, հիմա բոլորվին այլ մարդ: «Մոռանալ չեմ կարող, ամեն օր հիշում եմ այն տղաներին, որոնք մնացին Թալիշի դիրքերում: Հրամանատարիս, ընկերներիս կորցրեցի: Նրանց ընտանիքիներին տեսել եմ, բայց դժվար է ծնողների աչքերի մեջ նայել, հիմա էլ ուզում եմ գնալ, բայց…»:

Հիշում է, որ մարտի թեժ պահին աչքի առաջ ծնողների դեմքերն էին, բայց անդադար մոր մասին էր մտածում: «Վիրավորվելուց հետո ութ օր կոմայում եմ եղել, հետո երբ իմացա, թե ինչ վիճակում են եղել ծնողներս, դրա համար էլ եմ ցավ ապրում: Դրանից հետո սկսեցի ավելի գնահատել կյանքը, ընտանիքիս, ընկերներիս»,- նշում է Հրայրը:

Նրան հաճախ են հարցնում՝ եթե պետք լինի նորից կգնա դիրքեր, Հրայրն ասում է՝ եթե ինքը չգնա, ընկերը, եղբայրը չգնան, ո՞վ պետք է գնա. «Հաստատ բոլորս էլ գնալու ենք, հատկապես պատերազմ տեսած մարդը պետք է գնա: Երկորդ անգամ դու կարող ես անել այն, ինչ չարեցիր առաջին անգամ»:

Հրայրը մտածում է աշխատանք գտնելուց հետո ընտանիք կազմել, սիրած աղջիկ ունի: Հույս ունի, որ կաշխատի հայրենիքում և չի բռնի արտերկրի ճանապարհը:

«Հոսպիտալում այնքան բան էին խոստանում, բայց հիմա..»,- ժպտալով ասում է Հրայրն ու ավելացնում, որ չի ուզում, որ իրենց նման տղաներին միայն առիթից առիթ հիշեն ու հետո ավելացնում է. «Տղաների գիտեմ, որոնք այդ օրերին այնքան բան են արել, որ միայն լսելով սարսափում ես, թե ինչպես կարող են նման քայլի գնալ, բայց,  ցավոք սրտի, նրանց ոչ մեկ չի ճանաչում, չեն իմանում, որ նման մարդիկ կան մեր կողքին: Եթե նրանք այդ  խիզախությունը չանեին, մենք ավելի շատ զոհեր կունենայինք: Նրանց ուշադրություն կենտրոնում չեն պահում, դա ճիշտ չէ»:

Արգիշտի Շաքրիկյան

Ավագ սերժանտ Արգիշտի Շաքրիկյանը Արմավիրի մարզի Խանջյան համայնքից է, զինվորական ծառայության է մեկնել բուհն ավարտելուց հետո: Ծառայել է Մատաղիսի գումարտակում: Ապրիլի 1-ին բարձրացել են դիրքեր: Այդ օրը ամեն ինչ սովորականից խաղաղ էր, բայց ապրիլի 2-ի գիշերը կրակոցները միանգամից սկսվեցին: Արգիշտիի խոսքերով՝  մինչև ապրիլի 2-ը թշնամու կողմից որոշակի աշխուժություն կար, շատ է եղել, որ ականանետեր են կիրառել, բայց նման լայնամասշտաբ հարձակումն անսպասելի էր:

Ծառայակից ընկերների հետ երեք օր հերոսաբար մարտնչել են: «Մեր դիրքում, փառք Աստծո, զոհ չեղավ. միայն երկու վիրավոր ունեցանք»,- ասում է Արգիշտին ու ավելացնում, որ ապրիլի 4-ին դիտարկում իրականացնելու ժամանակ թշնամու արձակած արկից ոտքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:

Նրան տեղափոխել են Երևան, բժիշկները զինվորի ոտքից երեք բեկոր են հանել, մեկն էլ՝ դեռ ոտքի մեջ է:
Արգշտիի խոսքերով՝ հիմա իրեն բավականին լավ է զգում, մեկ-երկու ամիս է , ինչ ցավերը մեղմացել են: Ասում է՝ չի բացառվում, որ նորից վիրահատեն, բայց Հայաստանում դա հնարավոր չէ:

Ապրիլյան օրերի մասին աշխատում է շատ չհիշել, մարտական ընկերներ է կորցրել և մեծ ցավ է ապրում: «Ապրիլը շատ բան փոխեց,  շատ բան տարավ, հիմա ամեն ինչին ավելի լուրջ ես նայում, հասկանում ես՝ ինչքան թանկ է կյանքը, որ կարող էիր հիմա չլինել, բայց՝ կաս: Անընդհատ վերլուծում ես ու ավելի լուրջ ես մոտենում կյանքին»,- ասում է Արգիշտին:

Նրա խոսքերով՝ եթե նորից պատերազմ սկսվի, երբեք չի մտածի գնալ, թե՝ ոչ, գնալը միանշանակ է:
Արգիշտին ավարտել է Հայաստանի ազգային համալսարան, հիմա էլ աշխատում է Երևանի կոնյակի գործարանում:

Նպատակների մասին չի ուզում  բարձրաձայնել, ասում է՝ միայն իրականանալու  դեպքում կխոսի: «Ուղղակի ասեմ՝ կան բաներ, որ մարդիկ մտածում են անհնար է, բայց ես համառ բնավորություն ունեմ, փորձում են նպատակներս կյանքի կոչել»,- նշում է ապրիլյան պատերազմի մասնակիցը: 

Լուսանկաները՝ Տելման Մարկոսյանի, Հրայր Բաղդասարյանի և Արգիշտի Շաքրիկյանի անձնական արխիվից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}