Միասեռ ամուսնությունների համար Վրաստանում սահմանադրական երաշխիքներ են պահանջում
Վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ բացասական են արձագանքել այն տեղեկություններին, ըստ որոնց, Սահմանադրության մեջ պատրաստվում են փոփոխություններ անել ամուսնությունը սահմանելով որպես կնոջ և տղամարդու միություն: Հայտնում է apsney.ge կայքը:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իշխող ուժն իրականացնում է նախընտրական խոստումը և հստակեցնում է ամուսնության մասին դրույթը: Փոփոխությունից հետո, ամուսնությունը սահմանվելու է որպես կամավոր միություն՝ ամուսնու և կնոջ միջև:
ՀԿ-ներն արձագանքել են, որ նման բանաձևը կմեծացնի բացասական վերբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, այդ պատճառով նրանք պահանջում են Սահմանադրության մեջ ամրագրել քաղաքացիական կացությունը միասեռ զույգերի համար: Նրանք համարում են, որ դա ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում է:
«Կարծում ենք, որ Սահմանադրության մեջ պետք է նշվի, որ կենակցության այլ ձևերը պետք է կարգավորվեն օրենքով»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: