«Տիտանիկ»-ի զոհերի ազգականներին անհանգստացնում է Չինաստանում կառուցվող թեմատիկ այգին
1912-ին կործանված Տիտանիկի ուղևորների և անձնակազմի անդամների ազգականները դժգոհություն են հայտնել Չինաստանում զվարճալիքների այգիներից մեկում «Տիտանիկ» նավի նմանակը կառուցելու ծրագրերի դեմ:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է ազգականների ամենամյա հավաքի ժամանակ:
Միջոցառմանը ներկա այգին կառուցող ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ նախագիծը կիրականացվի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքը պահպանելով: Զոհերի ազգականների մեծ մասը շարունակում է պնդել, որ նավի նմանակի կառուցման գաղափարը վատ ճաշակի օրինակ է: Սակայն բոլորը նույն կարծիքին չեն, օրինակ «Տիտանիկ»-ի զոհերի ազգականների միության նախագահ Ռոն Ուորվիքը հայտարարել է, որ նախագիծը կօգնի հավերժացնել զոհերի հիշատակը:
«Տիտանիկ»-ի նմանակը պետք է դառնա Սիչուան նահանգում կառուցվող թեմատիկ այգու հիմնական ատրակցիոնը: Այգին, որի շինարարությունն արժեցել է 1,2 միլիարդ ֆունտ սթերլինգ, առաջին այցելուներին պետք է ընդունի օգոստոսին: Նավը սկսել են կառուցել 2014-ին, նախատեսում են ավարտել 2019-ին: Նախագծի հեղինակները հրաժարվել են նավի վրա հատուկ սարք տեղադրելու մտքից, որը կօգներ այցելուներին 6D ֆորմատով վերապրել սառցալեռան հետ բախման զգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը