ՍԱՊԾ պետը մասնագետ կադրերին ազատելու մասին
«Ծառայության աշխատակիցները քաղծառայողներ են, և կան քաղծառայության համակարգում պաշտոնի անձնագրերով վերապահված որոշակի նվազագույն պահանջներ ու գործառույթներ, որոնք որ բացառում են ոլորտի հետ կապ չունեցող աշխատակիցների առկայությունը»։ Անդրադառնալով քննադատություններին, թե ծառայության մասնագետ կադրերը փոխարինվում են ոլորտի հետ կապ չունեցող մարդկանցով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Նաև հավելեց, որ Ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական կառավարման համակարգերի ներդրմանը և իրենք աշխատանքի են ընդունում ՏՏ մասնագետների, այս դեպքում ոլորտի հետ կապ չունենալը տրամաբանական է:
«Այն ժամանակահատվածում, ինչ ես նշանակվել եմ Ծառայության պետ, ՍԱՊԾ-ից այլ աշխատանքի է անցել 4 մարդ, 9 հոգի դուրս է եկել աշխատանքից: Բոլոր սահմանային հսկիչ կետերում ներդրվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը և աշխատանքի ընդունվել 10 օպերատոր»,-թվարկեց Ծառայության պետը։
Հարակից հրապարակումներ`
- Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է
- ՍԱՊԾ պաշտոնյան մտադիր է դատական կարգով վերականգնել ոտնահարված իրավունքը