ՅՈՒՆԻՍԵՖ. Այս տարվա ընթացքում 27 երեխա դարձել է «Բոկո հարամի» մահապարտ
Տարեսկզբից «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումն որպես մահապարտներ օգտագործել է 27 երեխայի և անչափահասի: Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ջիհադների ձեռքին կենդանի ռումբ էր դարձել 9 երեխա: Ընդհանուր առմամբ, 2016-ին անչափահաս մահապարտների թիվը կազմել էր 30:
ՄԱԿ-ի և Հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներն ահազանգում են և բարձրաձայնում այն մասին, որ երեխաներն իսլամիստների համար դառնում են հեշտ որս, հատկապես այն բանից հետո, երբ նրանց առևանգում են:
Ըստ վիճակագրություն, հենց աղջիկներն են դառնում կենդանի ռումբեր: Դա հասկանալի է. վերջին տարիներին հակամարտության գոտում գտնվող նիգերիական գյուղերից հարյուրավոր աղջիկներ առևանգվվել էին իսլամիտների կողմից: Ազատումից հետո նրանցից շատերն այդպես էլ իրենց տեղը չեն գտել հասարակության մեջ:
2009 թվականից Չադ լճի ավազանի երկրներում «Բոկո հարամ»-ի գրոհայինների կողմից սպանվել է ավելի քան 20 հազար մարդ, առնվազն 2,6 միլիոնը ստիպված է եղել լքել տունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը