Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանից ՀՕՊ համալիրների ձեռքբերմամբ
Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանից մեծ հեռահարության ՀՕՊ համալիրների ձեռքբերմամբ:
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի, և ռուսական C-400 համալիրների ձեռքբերման հարցում որոշում կայացնելու վերջանական փուլում են գտնվում:
Նա նշել է, որ այդ համալիրների ձեռքբերման հարցում վերջանական որոշումը կայացնելու են երկրի նախագահն ու վարչապետը: Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում վերոնշյալ համալիրների ձեռքբերման ուղղությամբ:
Տարիներ առաջ Թուրքիան ՀՕՊ համալիրների ձեռքբերման միջազգային մրցույթ էր հայտարարել, որին մասնակցության հայտ էր ներկայացրել նաև ռուսական կողմը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ