Ավելի քան 3 հազար սիրիացի մարդասիրական օգնություն է ստացել
Սիրիայի տարածքում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը այս օրերի ընթացքում 8 մարդասիրական ակցիա է իրականացրել, դրանցից 6-ը՝ Հալեպում, մեկական՝ Դամասկոսում և Լաթաքիայում։ Հումանիտար օգնություն է ստացել 3500 բնակիչ. գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Հալեպի մի շարք թաղամասերում բնակիչներին է բաժանվել 2500 բաժին տաք սնունդ, 150 պարենային հավաքածու։ Դամասկոսում և Լաթաքիայում բաժանվել է 2300 տոննա սննդամթերք, գրենական պիտույք, ինչպես նաև բժշկական սարքավորումներ»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, բաշխվել է 4500 տոննա մարդասիրական օգնություն։