Տնտեսություն 15:01 19/04/2017 Հայաստան

«Կան չգրված կանոններ, որոնք եթե պահպանվեն մարդկանց կողմից, կյանքը շատ ավելի հեշտ կլինի»

ՀՀ կենտրոնական բանկը, գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարեց «Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի մեկնարկը: Այն արդեն իրականացվում է չորրորդ տարին, նպատակը՝ հասարակության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորումն ու ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է։

Ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի բնակիչների համար, թիրախը տարբեր մասնագիտություններ ունեցող անձինքն են՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և այլք:

Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ասաց, որ ԿԲ-ն ընդգծում է ֆինանսական կրթման կարևորությունը:

«Մեզ համար կարևոր է նաև գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ և գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանում բարձրացնելու համար, հետևաբար այս տարի ևս իրականացում ենք ինչպես արդեն հասարակության կողմից սիրված, այնպես էլ նոր միջոցառումներ»,- նշեց նա:

«Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի շրջանակում ապրիլի 19-ից 26-ը կազմակերպվող միջոցառումներին ներգրավվածները կմասնակցեն՝ ֆինանսական շրջագայության, որի ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, տարբեր  ֆինանսական թեմաներով  բաց սեմինարների, բանավեճերի մրցաշարի, միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնության, լուսանկարչական,  նկարչական, ինֆոգրաֆիկայի և վերամշակման մրցույթների, փողի միջազգային շաբաթ ծրագրին, ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին, ֆինանսական թեմաներով ակումբային քննարկումներին:

Նա տեղեկացրեց, որ ավելի քան 40 գործընկեր ունեն այս տարի, ֆինանսական կազմակերպությունների քանակն է ավելացել:

Հարցին, թե այս չորս տարիներին ինչքանո՞վ է ավելացել մարդկանց ֆինանսական կրթվածության մակարդակը, Ա. Մկրտչյանն ասաց. «Մենք ֆինանսական գիտելիքների առաջին չափումը իրականցրել ենք 2014 թվականին և քանակական տեսանկյունից ասել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ուենցել գիտելիքների և հմտությունների առումով, դժվար է:  Մյուս պաշտոնական  հարցումը կիրականացվի 2019 թվականին: Արձագանքներից հասկանում ենք, որ թեմայով հետաքրքրվածությունը մեծանում է, տրվող հարցերն ավելի հմուտ են և նուրբ երանգներ են պարունակում, միջոցառումներին մասնակցությունը ներգրավածությունն ավելի լայն է, ինչից հականում ենք, որ  զգալի առաջընթաց կա»,-ասաց նա:

Հարցին, թե հիմնականում ի՞նչ հարցեր են բարձրացնում մասնակիցները, ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ դրանք հիմնականում վարկերի, պարտքերի կառավարման մասին են:

«Կան չգրված  կանոններ, որոնք եթե պարզապես պահպանվեն մարդկանց կողմից,  կյանքը շատ ավելի հեշտ կլինի, ավելի զերծ վտանգներից: Օրինակ՝ վարկի  գումարը չպետք է լինի ամսական եկամուտի 30 տոկսից ավելին: Գիտնականները  պարզել են, որ եթե 30 տոկոսից ավելին է, բարձր է հավանականությունը, որ մարդը կզգա ֆինանսական ճնշվածություն և էմոցիոնալ մակարդակով, և ֆինանսական առումով:

Կա խնայողությունների կանոն. ամսական եկամտի 10 տոկոսը պետք է խնայել ու նոր կատարել մնացած անհրաժեշտ ծախսերը: Մեզ մոտ միշտ հակառակն է լինում»,- ասաց Ա.Մկրտչյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու հանրության մոտ մի շարք գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, ինչպես օրինակ կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտները և ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ում դիմել:

Անցած տարի ծրագրին 5000 մարդ է մասնակցել: Այս տարի գրանցումների միտումից կազմակերպիչները հասկանում են, որ ամենաքիչը 7000 մասնակից կունենան:

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է www.abcfinance.am  կայքում, համանուն Ֆեյսբուքյան և Թվիթերյան էջում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}