Ռուսաստանին տարածաշրջանային նոր պատերազմը բացարձակապես ձեռնտու չէ. Նավասարդյան
Արցախյան հակամարտությունը սերտորեն կապված է տարածաշրջանային սպասվելիք աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Հատկապես կարևոր է, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ներկա փուլում հակամարտության կարգավորումը փակուղում է:
«Ես համաձայն չեմ, երբ ասում են, որ Թրամփը ԼՂՀ հիմնախնդրով հետաքրքրված չէ: Հաշվի առնելով նրա՝ անկանխատեսելի քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, ամեն բան հնարավոր է: Որ առջևում մենք կունենանք փոփոխություններ, միանշանակ է: ԱՄՆ կարող է վերադառնալ Քիսինջերի քաղաքականությանը՝ ներկա գտնվել աշխարհի բոլոր անկյուններում և մասնակցելով կայացվող բոլոր կարևոր որոշումներին»,- ասաց նա:
Արման Նավասարդյանը միաժամանակ շեշտեց՝ Ռուսաստանին տարածաշրջանային նոր պատերազմը բացարձակապես ձեռնտու չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին