Կանարյան կղզիներում 140 ուղևորով շոգենավը բախվել է նավամատույցին
Իսպանական Տեներիֆե կղզի ուղևորվող շոգենավը, որում եղել է 140 ուղևոր, Կանարյան կղզիներում բախվել է նավամատույցին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական La Vanguardia թերթին։
Ըստ աղբյուրի՝ նավի էլեկտրական համակարգում անսարքություններ են ի հայտ եկել, ինչից հետո էլեկտրականությունն անմիջապես անջատվել է: Տեխնիկական խնդիրների պատճառով նավի անձնակազմը կորցրել է շարժիչների կառավարումը:
Միջադեպի հետևանքով որոշ ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել, սակայն շոգենավն ու նավամատույցը զգալի վնասվել են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ