Հասարակություն 17:04 22/04/2017

ՍԱՊԾ-ն արձագանքեց. Շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրությունէ  տարածել շուկայում վաճառվող լոլիկի մասին: ՍԱՊԾ-ն նշում է, որ անհգանստության հիմք չկա:

«ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:

Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով (պաթոգեն միկրոօրգանիզմներ, նիտրատներ, ծանր մետաղներ, և երկու խմբի պեստիցիդներ, որոնց կիրառումն արգելված է): Սահմանված անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողությանը զուգահեռ, Ծառայությունն ուսումնասիրում է նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալի (RASFF) տեղեկատվությունը և սահմանային վերահսկողության շրջանակներում նույնականացնում առկա ռիսկերը: (Վերջին անգամ RASFF համակարգով Թուրքիայից ԵՄ արտահանվող լոլիկի մեջ պեստիցիդների թույլատրելի քանակի անհամապատասխանություն է արձանագրվել 2013 թ., տես հղումը):

Միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել, 2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել (նիտրատների առավելագույն թույլատրելի քանակությունը փակ գրունտում մշակված լոլիկի համար կազմում է 300 մգ/կգ):
  «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են պեստիցիդների մնացորդային առավելագույն քանակներն ըստ ապրանքատեսակների. ցանկը բավականին ընդարձակ է, ուստի Ծառայությունը տեղական արտադրանքում ուսումնասիրում է այն պեստիցիդների մնացորդային քանակը, որոնք գրանցված են և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ ներմուծված սննդամթերքի պարագայում հաշվի է առնում սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմիններից և համապատասխան կառույցներից ստացված պաշտոնական տեղեկատվությունը, որն իր հերթին հանդիսանում է հավաստի և գիտականորեն հիմնավորված:

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու և լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշների լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաև  շուրջ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչև 50 կգ պտուղ-բանջարեղեն, և չի բացառվում, որ շուկայում իրացվի նաև այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու և առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:
Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}