Bostonglobe. Հայոց ցեղասպանությունը կոչել այնպես, ինչպես կա
Մեկ դար առաջ երիտթուրքեր Ջեմալ Փաշան, Թալեաթ Փաշան և Էնվեր Փաշան Օսմանյան կայսրության առաջնորդներն ու Հայոց ցեղասպանության «ճարտարապետներն» էին: Օսմանյան կայսրությունում ապրող յուրաքանչյուր չորս հայից երեքը սպանվեց այդ երկրի ղեկավարության կողմից: Այս մասին Bostonglobe պարբերականում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, գրում է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:
«Գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցները, ևս այնտեղ էին: Նրանք այդ ամենի ականատեսն են եղել: Գերմանացի դիվանագետների գրությունները Հալեպից դեպի Էրզրում այդ ամենի փաստագրումն են, ինչպես նաև Արմին Վագների լուսանկարները՝ սովից տառապող ու մահացող կանանց պատկերներով: Չնայած գերմանացիների մի մասը ապշահար էր տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվեցին: Պատերազմից հետո Մուստաֆա քեմալ Աթաթուրքը ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ բանակին հանելով հայերի և հույների դեմ: Այնուհետև ստալինյան ֆանատիզմով նրա կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածները: Հայերը զոհից դարձան դավաճան: Իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան այսօր հիվանդագին մոլուցքով շարունակում հերքել Ցեղասպանությունը»,- գրում է հեղինակը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահների կողմից ամեն տարի Հայոց ցեղասպանության ճանաչման սպասումներին, հոդվածագիրը նկատում է, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահն իր ուղերձում կգտնի Ցեղասպանություն եզրույթին որևէ փոխարինող:
«102-ամյա տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ամենայնի, ևս մեկ էֆեմիզմ կգտնի «Ցեղասպանություն» բառի համար, քանի որ բարձրյալն արգելում է Ամերիկային ռիսկի դիմել և դեմ դուրս գալ Թուրքիային՝ հստակորեն նշելով, թե ինչ է տեղի ունեցել և ով է այդ ամենի մեղավորը: Վստահեք ինձ, Սպիտակ տան ելույթ գրողները հիմա փնտրում են որևէ փոխարինող եզրույթ»,- գրում է հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը