Երախտիք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին
Ի նշան Հայոց Մեծ Եղեռնը ճանաչած ու դատապարտած երկրներին երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ:
Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալիացիաներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը