Թուրք պատմաբանը դեմ է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը
1922թ. Ապրիլի 17-ին Բեռլինում տեղի ունեցավ երկու սպանություն՝ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը սպանեցին Ջեմալ Ազըմին Բեհաեդդին Շաքիրին: Դա «Նեմեսիս» օպերացիայի կարևոր մասերից մեկն էր՝ «Դաշնակցություն» հայկական կուսակցությունը հետապնդում և չեզոքացնում էր թուրք պաշտոնյաներին, ովքեր կապ են ունեցել Ցեղասպանության կազմակերպման հետ:
Անդրադառնալով հայոց ցեղասպանության 102-րդ տռարելիցին, այս մասին գրում է Ռուսական «Վզգլյադ» պարբերականը:
Ջեմալ Ազըմը եղել է Տրապզոնի նահանգապետ, որին ասում էին «Տտրապզոնի մսագործ», իսկ Բեհաեդդին Շաքիրը եղել է երիտթուրքերի կուսակցության հիմնադիրներից և Ցեղասպանության իդեոլոգներից մեկը: Այս ամենի մասին թուրք պատմաբան Թաներ Աքչամը պատմել է «Նյու Յորք թայմս» պարբերականին:
Ըստ թուրք պատմաբանի, այս ամենը հաստատող հեռագիրը ինքը հայտնաբերել է Երիտթուրքերի դեմ ներկայացված դատական հայցի փաստաթղթերում: Այդ փաստաթղթերի արխիվը 1922թ-ին Թուրքիայից տարվել է Երուսաղեմի հայկական պատրիարքարան, որտեղ և բոլոր էջերը լուսանկարվել են հայ հոգևորականի կողմից: Աքչամն էլ իր հերթին ուսումնասիրել է այդ լուսանկարները: Հեռագրում նշվածը ավերում է թուրքական պաշտոնական դիրքորոշումը:
Թուրքական դիրքորոշումն այն է, որ առաջին հերթին զոհերի թիվը ուռճացված է, երկրորդ հերթին, դրանք պատերազմի արդյունքում եղած զոհեր են, իսկ երրորթ հերթին, հայերը անցել էին ռուսների կողմը, ուստի դարձել էին Թուրքիայի հակառակորդները:
Թաներ Աքչամը թուրքական այսօրվա կարգերի ու իշխանությունների կաշտ քննադատն է, նրան հաջողվել է խուսափել թուրքական բանտից և Գերմանիայում ստանալ քաղաքական ապաստան: Նա այժմ աշխատում է ԱՄՆ-ում: Աքչամի կարծիքով թե Թուրքիան և թե Հայաստանը պետք է լսեն իրար, իսկ առանց Ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավարական և անդամակցի Եվրամիությանը:
Դեռևս երկու տարի առաջ Աքչամի երազանքը այդքան էլ անկատար չէր՝ կապված Ցեղասպանության ճանաչման հետ, սակայն այժմ Թուրքիան սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն պետք չէ նման հույսեր տածել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը