Հայի պահանջատիրությունը պետք է գոյատևի այնքան, քանի դեռ նա չի տիրացել իր իրավունքներին. սփյուռքահայ լրագրող
Հայ ժողովրդիր պահանջատիրությունը պետք է գոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի տիրացել իր իրավունքներին։ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ այսօր կայացած զրույցում այս մասին ասաց լիբանանահայ լրագրող Զեփյուռ Ջանբուլյանը։
«Ցանկանում էի ապրիլի 24-ին ամեն գնով այստեղ լինել, անակնկալ կերպով եմ Երևան եկել։ Դառնալով մեր պատմությանը՝ կարող ամ ասել, որ մեծ հայրս Կիլիկիայից էր։ Նա Ցեղասպանության ժամանակ 5 տարեկան է եղել։ Գաղթել են Հալեպ՝ երբեք չմոռանալով իրենց անցյալը։ Նույնիսկ եթե մենք տեր կանգնենք մեր իրավունքներին, մենք էլ չենք մոռանալու մեր պապերի պատմությունները»,- ասաց նա։
Սփյուռքահայ լրագրողը հատկանշական համարեց, որ ճանաչման պահանջից զատ՝ Հայաստանն ու սփյուռքն այսօր հաջողությամբ առաջ են մղում նաև հատուցման քաղաքականությունը։
«Մանավանդ սփյուռքում՝ ամեն երկրում էլ, պահանջատիրության շարժումներ կան։ Մենք չենք մոռանում, որ ճանաչումից զատ՝ կա նաև ավելի կարևոր՝ հատուցման հարցը»,- ամփոփեց Բեյրութի «Շողակաթ» հոգևոր հեռուստաալիքի թղթակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը