Հասարակություն 16:09 24/04/2017 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները

Այսօր` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երևանում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի են ունեցել ոգեկոչման արարողություններ:

Առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողությանը մասնակցել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական ավագանին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրվա խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասել է. «…Ապրիլի 24: 2017 թվական։ Հարյուր և ավելի տարիներ։ Այլևս չկա սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհավիրքը։ Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել և փորձելով փորձել են մոռանալ այն։ Անգամ նրանք էլ չկան, որ ծնվել էին այդ օրերին, և պատմում էին մեզ անպատմելի դեպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունեին։

Աստվածաստեղծ մարդը դեռ նման բան չէր տեսել։ Կայենից հետո մարդասպանությունը նոր որակ ստացավ։ Նմանը նմանին սպանելու, բնաջնջելու օսմանյան ոճիրը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կոչվեց։ Եվ առաջինը հայը, հայը նահատակ դարձավ և, որքան էլ ցավալի, աշխարհին վկայեց մարդկային մի նոր նախճիրի` Եղեռնի մասին, լուռ խոսնակը դառնալով անարդարության։
Ազգը մեր կորցրեց ամեն ինչ. ամենամեծ արժեքները՝ հայրենիքի մի ստվար հատված և մի ամբողջ սերունդ, որ երկնել էր հազարավոր այրված ձեռագրեր, կառուցել էր հրկիզված քաղաքներ ու գյուղեր, կանգնեցրել էր ավերակ դարձած հազարավոր եկեղեցիներ …:

Ազգը, որ կյանքի սկիզբը դարձավ, Արարատի բարձունքից կենսատու ավիշ սրսկելով ջրահեղձ երկրի վրա, այս անգամ էլ սրբազան լեռան փեշերը ոռոգեց իր սրբարար արյամբ։ Ազգը մեր փորձվեց։ Ազգը հայոց հոգևոր սխրանքի ճանապարհին կանգնեց և մեկ անգամ ևս ապացուցեց, որ «ազգ սուրբ և ընտրեալ» է։ Հավաստեց և խոստացավ, որ անգամ ի գին մեկ և կես միլիոն իր զավակների չի թեքվի Քրիստոսից, չի գնա հայրենիքից:

Ազգը մեր հետևեց Տիրոջը, հանձն առավ իր խաչը, կրկնեց Գողգոթան և հարութենակից եղավ Քրիստոսին։ Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտում, Արցախում հաղթեց մահվանը։ Հայտնվեցինք ֆիզիկապես ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ և  համայն աշխարհում ապրող 10 միլիոնից ավել հայրենակիցներ: Հետևաբար՝ Աստված մեզ չթողեց միայնակ, այլ փրկեց մեզ չարից ու նրա գործակիցներիցների հեռուն գնացող ծրագրերը փոշիացրեց»:

Սրբազան Հայրը խոսել է նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին. «Այսօր սուգը ուրախության չի փոխվել, այլ համոզումի և գիտակցության, որ մենք՝ մարդիկս, հայ մարդիկս, արժանին ենք մատուցել բոլորին, ովքեր վասն հավատո և հայրենյաց դրեցին իրենց գլուխները: Մենք էլ մեր գլուխներն ենք դնում, խոնարհվում և ծնրադրում նրանց սրբազան հիշատակի և սրբացած մասունքների առջև և հայցում, որ Ամենակարող Աստված, հարուցյալ Հիսուս խաղաղություն պարգևի աշխարհին համայն։ Թող երբեք ոչ մեկը Եղեռն չտեսնի։ Թող ոչ մի ազգ տարագիր չլինի։ Եվ թող ժպիտը, խինդն ու աղոթքը թևածեն ամենուր։

Մենք ճանաչեցինք Հայոց Եղեռնը, վերապրեցինք և հաղթահարեցինք այն, հայտարարեցինք սրբությունը նրա նահատակների, ճանաչեցինք և ընդունեցինք. մեզ հետ նաև շատերը։ Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր մշտապես հայ ժողովրդի կողքին են եղել, կան և կմնան»:
Պատարագիչ Սրբազանն ընդգծել է, որ Ցեղասպանություն հասկացությունը պետք չէ դիտարկել պարզապես մարմնական ոչնչացման տեսանկյունից և որ այն այսօր էլ տեղի է ունենում կրոնական, մշակութային, բարոյական և ընկերավարության ասպարեզներում` մարտահրավեր նետելով մարդկությանը կամ ցեղասպանվելու, կամ այլոց օրինակն ունենալով՝ պայքարելու և անգամ պատրաստ լինելու կյանքի գնով հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն:
Սրբազանը հավելել է, որ մեր սուրբ նահատակներից յուրաքանչյուրը ոգու և հավատքի սխրագործության օրինակ է, որը պետք է ամենքի համար այսօր դառնա կյանքի ուղեցույց` Հայոց Եղեռնի հարությամբ կրկնապատկելու մեր ոգեկանությունը, վերաարժևորելու և խմբագրելու մեր հետագա ընթացքը: 

Արարողության ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է բարեխոսական կարգ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}