Ճանաչումը նպատակ ունի կանխարգելելու ցեղասպանությունների կրկնությունը. Տիգրան Մուկուչյան
Պետության՝ մինչ այժմ իրականացրած քայլերը նպատակ են հետապնդել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես մանրամասն ծրագրված և սառնասրտորեն իրագործված գործընթաց։
Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ այսօր կայացած զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ցեղասպանությունն իրականացվել է՝ նպատակ ունենալով հայերի շրջանում էթնիկ բնաջնջում իրականացնել։ Ճանաչումը, թերևս, նպատակ ունի առաջի հերթին կանխարգելելու նմանատատիպ ցեղասպանությունների կրկնությունը»,- ասաց նա։
Տիգրան Մուկուչյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե երբ են բաշխվելու պատգամավորական մանդատները։
«Այսօր դրա օրը չէ»,-պատճառաբանեց ԿԸՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը