Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը