«Պայքարի նոր ճանապարհներ պետք է գտնել». Փարիզի փաստաբանների պալատի խորհրդի անդամ
«Այսօր սգո օր չէ մեզ համար, այսօրվա ամենակարևոր խորհուրդը՝ ժողովրդի վերապրելն է և որ այդ ժողովուրդն ունի ունի հանրապետություն, հայրենիք։ Մենք եկել ենք նշելու մեր պահանջատիրությունը և մեր նպատակին պիտի հասնենք՝ անկախ ժամանակի իմաստից»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի անդամ Րաֆֆի Սեմերջյանը։
«Մենք ունենք պահանջներ, որոնցով պետք է առաջ գնանք՝ Ցեղասպանության ճանաչումը և դրա վնասների հատուցումը ստանալ՝ որպես ազգու ու պետություն։ Այսօրվա մեր ուղերձը հիմնական սա է»,-ասաց նա։
Հայոց ցեղասպանության մասին երեք աշխատության հեղինակ, Փարիզի փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սևակ Թորոսյանի խոսքով՝ պայքարի նոր ճանապարհներ պետք է գտնել։
«Ես միշտ համոզված եմ եղել, որ միայն միջազգային դատն է, որի վրա պետք է աշխատել, մնացածը պարզ խոսակցություններ են։ Ժամանակն անցնում է, Ցեղասպանության վերապրածների թիվը նվազում է, սա իրավական հարցի վրա մեծ ազդեցություն է ունենում»,-նշեց Սևակ Թորոսյանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունը չի մահացել, Էրդողանի վարած այսօրվա քաղաքականությունը դրա շարունակությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը