Անտառային հրդեհների պատճառով Ֆլորիդայում մոտ 9000 տուն է տարհանվել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում տեղի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով մոտ 8800 տուն են տարհանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Local 10 հեռուստաալիքին։
Բնակավայրերին մոտ մոլեգնում է հրդեհի միանգամից 3 խոշոր օջախ։ Ֆլորիդայի հրշեջ ծառայությունը պայքարում է նահանգի տարածքում ավելի քան 30 օջախի դեմ։ Կրակը ոչնչացրել է շուրջ 3 հա տարածք:
«Նահանգը շատ չորային է։ Փառք Աստծո, որ մենք ունենք հրշեջներ ողջ նահանգում»,- նշում է հեռուստաալիքը:
Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է նաև ԱՄՆ ազգային գվարդիան և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը