Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,46%-ով՝ կազմելով 49,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսներն էլ աճել են 0,52%-ով՝ հասնելով բարելի համար 52,23 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը