Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ
Ցեղասպանության լավագույն պատասխանը հայոց պետականության և բանակի առկայությունն է: Մոսկվայում Գրողների տան մեծ դահլիճում կազմակերպված «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկոյի ժամանակ հայտարարել է միջոցառաման նախաձեռնող «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Իբրև արդարության վերականգնման և հայության անվտանգության լիարժեք ապահովման գործնական ու արժանապատիվ ճանապարհ նա մատնանշել է Հայաստանի հզորացման և այդ նպատակով գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման աշխատանքներին ակտիվ մասնակցությունը:
ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը կարևորել է հատկապես այն, որ երեկոն կազմակերպվել է ռուսաստանյան քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ըստ դիվանագետի, եթե ժամանակին հարկ եղած կերպով դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէին կրկնվի հետագա նման ողբերգությունները, ներկայումս Մերձավոր Արևելքում չէր մոլեգնի նոր ցեղասպանությունների վտանգը:
Կազմակերպության հաղորդմամբ, ՌԴ Պետական Դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ, ԼԴՊՌ խմբակցության ներկայացուցիչ Բորիս Չեռնիշովը մատնանշել է հայ և ռուս ժողովուրդների համատեղ անցած ուղին, ընդգծել, որ ներկա մարտահրավերները նույնպես հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով:
Երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավոդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Պետական Դումայի խմբակցություններից մեկը հավաստում է, որ հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում:
Միջոցառման գեղարվեստական մասում հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ դաշնակահար Միքայել Հայրապետյանի, երգիչներ Գոհար Իսախանյանի և Ստանիսլավ Դավիդովի, Մոսկվայի «Դուդուկ» համույթի կատարմամբ: Երեկոն եզրափակվել է երգահան, «Արցախի ձայներ» համույթի մենակատար Արտյոմ Վալտերի «Արմենիա» երգի հեղինակային ներկայացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը