Հասարակություն 13:15 25/04/2017 Տարածաշրջան

Ադրբեջանական իշխանությունները բանտերի և աշխարհազորայինների միջոցով ճնշում են բողոքի դրսևորումները

Նավթի գների անկման հետևանքով սննդի թանկացումները նախորդ տարի Ադրբեջանում հանգեցրեցին աննախադեպ բողոքի ցույցերի, որոնք, սակայն, կանխվեցին ոստիկանության բռնաճնշումների և խորհրդային ոճի աշխարհազորայինների տեղակայման միջոցով: Այս մասին ասվում է ապրիլի 18-ին հրապարակված «Reuters»-ի հոդվածում, որը հեղինակել են գործակալության լրագրողները,  լրացուցիչ զեկույցներ են տրամադրել Ստեֆեն Ջյուկեսը՝ Միլանից և Գաբրիելա Բաժինսկան՝ Բրյուսելից: Խմբագրել են Էնդրյու Օսբորնը և Պետեր Գրաֆը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական հայերեն թարգմանությունը:

«Ո՞վ կցանկանա իր կյանքի մնացած մասն անցկացնել բանտում»,- ասաց տաքսու վարորդ Ուզբեկը՝ նշելով, որ նա մեկ ամսով բանտարկվել է սրընթաց աճող գների դեմ Ղուբայում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելու համար:

Նախորդ տարվա հունվարի բողոքի ակցիաները նավթ և գազ արդյունահանող այս երկրում,  որը սկսած 1990-ականներից կառավարվում է միևնույն ընտանիքի կողմից, արթնացրեցին անկայունության ուրվականին։ Ոստիկանությունը բռնի ուժով ճնշեց այդ ցույցերը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, մահակներ և արցունքաբեր գազ:  

Նման կոշտ հակազդեցությունը պարունակում է պոտենցիալ վտանգներ Եվրոպական միության և ԵՄ ընկերությունների համար, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ խողովակաշարի կառուցման հարցերում՝ ադրբեջանական գազը մինչև 2020թ. Եվրոպա հասցնելու նպատակով:

ԵՄ-ն շահագրգռված է նախագծի իրագործմամբ, քանի որ այն կկրճատի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Սակայն ԵՄ-ն չի ցանկանում, որ այն դիտարկվի որպես նախագիծ, որը հարստացնում է մի կառավարության, որը քրեականացնում է բողոքի խաղաղ ցույցերը և բանտարկում յուրաքանչյուր մարդու, ով չի ցանկանում հնազանդվել:

Երեք տարբեր շրջանում՝ Ղուբայում, Սիյազանում և Շաբրանում  ցուցարարների հետ հարցազրույցներից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ընդվզումների ճնշման նման ձևերը պետք է մտահոգիչ ազդանշան լինեն քաղաքական որոշումներ կայացնողների համար:

Նրանք խոսում էին զանգվածային ձերբակալությունների և բանտարկումների, ոստիկանական բռնությունների, որպես պատիժ՝ պետական աշխատանքներից հեռացումների և ոստիկանության կողմից ավելի երկարաժամկետ ազատազրկումների սպառնալիքների մասին:

Իշխանությունները, վերակենդանացնելով խորհրդային գործելաոճը, համայնքային աշխարհազորայինների շարքեր ընդունեցին տեղացի կամավորների: Առաջին հայացքից ենթադրվում էր, որ աշխարհազորայինները պետք է աջակցեին ոստիկանությանը մանր օրինազանցությունների դեմ պայքարում, սակայն բնակիչների հավաստմամբ, նրանց գործառույթներից է ոստիկանությանն այլակարծության յուրաքանչյուր դրսևորուման մասին հաղորդելը։

Բաքվից 90 կմ (55.92 մղոն) հեռավորության վրա գտնվող Սիյազան ավանից Արուն անունով մի ուսանող հայտնեց, որ այդ ավանում մոտ 50 մարդ է ձերբակալվել, իր ճանաչած մարդկանց մեծ մասը մոտ մեկ ամսով ազատազրկվել է, իսկ ոմանց պահել են ընդհուպ մինչև վեց ամիս, որոշներին էլ ոստիկանները ծեծի են ենթարկել: 

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության խոսնակ Էհսան Զահիդովն այն առիթով հայտարարել է, որ ոստիկանության անօրինականությունների մասին պնդումները չափազանցված են։

«Ձերբակալվածներից և ոչ մեկից մենք բողոք չենք ստացել»,-ասել է նա Ռոյթերսին՝ շարունակելով․ «Եթե նրանց հանդեպ վատ են վերաբերվել, ապա ինչո՞ւ չեն բողոքել: Նրանք կարող էին իրենց հայցերը ներկայացնել նաև դատարան: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:  

Անդրատլանտյան խողովակաշարի ընկերության իտալական գրասենյակը, որը պատասխանատու է ադրբեջանական գազը Իտալիայի հարավ հասցնելու նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար, չցանկացավ մեկնաբանել բռնաճնշումները: Էներգետիկայի ոլորտի իտալական «Սնամ» ընկերությունը, որը հանդիսանում հիշյալ նախագծի 20 տոկոսի բաժնետերը, նույնպես հրաժարվեց մեկնաբանել իրադրությունը, ինչպես և Իտալիայի արդյունաբերության նախարարը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՈՒՄ
Իլհամ Ալիևը, որը 2003թ. հոր մահից հետո իշխանության եկավ, վերջին շրջանի անհնազանդությունների ֆոնի ներքո ավելի ակնհայտ քայլեր ձեռնարկեց իշխանությունն իր ընտանիքի ձեռքերում կենտրոնացնելու ուղղությամբ: 

Նախորդ տարի հանրաքվեի միջոցով նա փոփոխության ենթարկեց սահմանադրությունը, ինչի արդյունքում նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարվա փոխարեն երկարաձգվեց մինչև յոթ տարի, իսկ փետրվարին իր կնոջը նշանակեց փոխնախագահի պաշտոնին:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ալիևը պլանավորում է իշխանությունն էլ ավելի կենտրոնացնել՝ իր մերձավոր դաշնակցին նշանակելով վարչապետի պաշտոնին, երբ թոշակի անցնի ներկայիս վարչապետ, վետերան Արթուր Ռասիզադեն:

«Նա կփոխարինվի մի մարդով, որը մոտ է կանգնած իշխող ընտանիքին»,-Ռոյթերսին հայտնեց անկախ վերլուծաբան Լեյլա Ալիևան:

Ալիևի աջակիցներն ասում են, որ նրա շնորհիվ երկրում ապահովվում են կայունությունը, մոդերնիզացիան և Եվրոպայի հետ սերտ հարաբերությունները: Ցուցադրական նախագծերի թվում էին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի, 2015թ. առաջին Եվրոպական խաղերի և «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի հյուրընկալումը երկրում:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են Ալիևի կառավարությանն ընդդիմադիրներին լռեցնելու և ազատազրկելու մեջ, մի բան, որը ադրբեջանական իշխանությունները չեն ընդունում:

Անկում ապրող նավթի գները ծանր հարված հասցրեցին Ադրբեջանին, որի պետական եկամուտները մոտ 75 տոկոսով կախված են նավթի և գազի վաճառքից: 2016թ. տնտեսության տարեկան անկումը կազմեց 3.8 տոկոս, իսկ ինֆլյացիան հասավ մինչև 12.4 տոկոսի:

Ազգային արժույթը՝ մանաթը, կտրուկ անկում ապրեց և երկրի կառավարությունը ստիված եղավ երկու անգամ այն պաշտոնապես արժեզրկվելու: Արդյունքում՝ ներմուծումը դարձավ ավելի թանկ՝ բարձրացնելով հացի, ալյուրի և նմանօրինակ ապրանքների գները:

Կովկասյան լեռների ստորոտին տեղակայված 38 հզ բնակչությամբ Ղուբայի ցուցարարների հավաստմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդ, որոնք ազատազրկվել են մոտ մեկ ամսով:

Այսօր Ռուսաստանի սահմանին մոտ տեղակայված ագրարային Ղուբայի փողոցներում չկան ոստիկանական հավելյալ ուժերի տեսանելի նշաններ: Սակայն բնակիչների խոսքով՝ ներկայումս նույնիսկ աննշան հասարակական վեճերն արագորեն կասեցվում և պատժվում են ոստիկանության կողմից:

Մրգավաճառ Էխթիրամը պատմեց, որ նախորդ տարվա ցույցերին մասնակցելու համար նա ձերբակալվել է: Նա բողոքեց, որ գները շարունակում են մնալ բարձր, իսկ մաքսային մարմինների աշխատակիցների շրջանում տարածված կոռուպցիան շարունակում է ընդլայնվել: Նրա խոսքերով՝ աշխարհազորայինների ստեղծումը, որն արթնացրեց խորհրդային ժամանակաշրջանի հիշողություններ, էլ ավելի խորացրեց ժողովրդի վախերը․ «Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր հետևում և լսում են ուրիշներին և հետո հայտնում են ոստիկանությանը»։

Օրենքի համաձայն՝ նրանք պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի մարդիկ իմանան, թե ովքեր են նրանք: Գործնականում, ցուցարարների հավաստմամբ, նրանք կրում են հասարակ հագուստ, որպեսզի դժվար լինի նրանց տարբերել:  

«Այս կառույցը ստեղծվել է բացառապես մեր երկրում ռազմա-ոստիկանական ռեժիմի ամրապնդման նպատակով»,-դժգոհեց Արիֆ Գաջիլին՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}