Wikipedia-ի հիմնադիրը կայք է գործարկել ոչ հավաստի նորությունների դեմ պայքարելու համար
Wikipedia բաց ինտերնետ-հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսի նոր նախագծի նպատակը պայքարելն է ոչ հավաստի և կեղծ նորությունների դեմ:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ հիմնական ուշադրությունը կհատկացվի հրապարակվող փաստերի ստուգմանը և աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության հավաքմանը։
«Wikitribune-ը նորություններ է մարդկանցից մարդկանց համար։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ լրագրողները և սովորական քաղաքացիները կկարողանան աշխատել միասին հավասարը հավասարի հետ, իրադարձությունների մասին գրել այն պահին, երբ դրանք տեղի են ունենում, դրանք խմբագրել առցանց ռեժիմով՝ մի ամբողջ միության աջակցությամբ, որը կզբաղվի փաստերի ստուգմամբ և վերաստուգմամբ»,- The Guardian-ը մեջբերել է Ուեյլսի խոսքը:
Նա հայտել է, որ կայքն իր սեփական նախագիծն է և կապված չէ Wikipedia-ի և Wikimedia հիմնադրամի հետ և կտեղադրի լրատվական նյութեր, ինչպես նաև տարբեր հարցազրույցների վերծանումներ:
Հրապարակումից առաջ լրագրողները պարտավոր կլինեն ներկայացնել տեղեկատվության աղբյուրը, ինչպես նաև գրառումները (այդ թվում ձայնագրությունները), որոնց հիման վրա նրանք ստեղծում են իրենց նյութերը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր