Լ. Զուրաբյան. Գծված է Երևանի ավագանու կազմը
«Վստահ եմ, որ նորից գծված է Երևանի ավագանու կազմը, գիտեն ում քանի տոկոս են տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին:
Ըստ նրա, գուցե զուտ տակտիկական առումով ավելի համեստ արդյունքներ փորձեն արձանագրել, որ հնարավոր աղմուկը պակասեցնեն, միգուցե մեծ խախտումներ թույլ տան, չի կարող ասել:
Պատասխանելով հարցին, թե ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից՝ «Ելք» դաշինք և «Երկիր Ծիրանի» կուսակցություն, ո՞ւմ եք համարում ռեալ ընդդիմություն ՀՀԿ-ին, Լ. Զուրաբյանն ասաց. «Չի երևում՝ ով է ռեալ ընդդիմությունը: Ռեալ ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որ բարձրացնում է ամբողջ ճշմարտությունն այս ռեժիմի կատարած հանցագործությունների մասին»:
Դիտարկմանը, թե կոնկրետ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից, ընդդիմադիր գործիչն ասաց. «Միգուցե չեմ ուզում խոսել ավագանու ընտրությունների մասին: Չեմ ուզում, որ հետո ինձ մեղադրեն, թե փորձեցի ազդել ավագանու ընտրությունների արդյունքների վրա, թեև ոչ մի ազդեցություն չեմ կարող ունենալ, բայց ինձ կարող են մեղադրել դրա մեջ: Դրա համար ասում եմ՝ женитесь, разводитесь, топитесь, ինչ ուզում են, թող անեն»: