Իվանկա Թրամփը պատմել է՝ ինչ վերաբերմունք ունի հայրը կանանց նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատկերացում ունի կանանց մասին, նա գիտի, որ կանայք կարող են նույնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ: Այս մասին հայտարարել է Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Բեռլինում տեղի ունեցած «Կանանց քսանյակ» համաժողովին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես գիտեմ, երբ հայրս աշխատում էր մասնավոր սեկտորում, նա դրական պատկերացում ուներ կանանց վերաբերյալ: Նա գիտի, որ կանայք կարող են այնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ: Որպես «համար մեկ դուստր»՝ կարող եմ ասել, որ նա մեծացրել է ինձ այնպես, որ ընդհանրապես սահմանափակումներ չունենամ, որպեսզի կարողանամ հասնել այն ամենին, ինչ ուզում եմ: Ես կարողացել եմ գնալ այն ճանապարհով, որով ցանկացել եմ գնալ: Դա հեշտ չէր, սակայն նա ապահովել է մեզ այդ ամենով, տարբերություն չի դրել իմ և եղբորս միջև: Մենք տեսել ենք դա, երբ նա ձեռներեց է եղել, և դուք կտեսնեք դա նրա մեջ որպես նախագահ», - պատմել է Իվանկա Թրամփը Inspiring women: Scaling up women's entrepreneurship («Ոգեշնչող կանայք. Կանանց ձեռներեցության մասշտաբների ընդարձակումը») թեմայով քննարկման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան