Իրավունք 17:15 25/04/2017 Հայաստան

ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»

ՍԴ-ում շարունակվում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:  Դաշինքի ներկայացուցիչների ելույթներից հետո պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մի քանի հարցով դիմեց դաշինքի ներկայացուցիչներին՝ ելնելով նրանց կողմից ելույթների ժամանակ հնչեցրած հայտարարություններից:

«Նշեք որևէ դեպք, երբ ծառայողական, պաշտոնական պարտականությունները կատարելիս իրականացվել է նախընտրական քարոզչություն»,- հարցրեց Տիգրան Մուկուչյանը:

Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը թվարկեց. «Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում հանրապետության ողջ տարածքով քարոզչության շրջանում՝ վարչապետ Կարեն Կարապետյան, նախարարներ Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Ամիրյան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»:

Տիգրան Մուկուչյանը կրկնեց հարցը՝ ընդգծելով, որ նշեն որևէ կոնկրետ դեպք:

«Պետք է վերադառնամ իմ նախորդ ասածին՝ հաշվի առնելով, որ հասկանալի է ձեր հարցի ենթատեքստը, եթե նկատի ունեք աշխատանքային ժամին կամ այդ ժամից հետո քարոզի իրականացումը: Բայց այս հարցի պատասխանն այլ է: Պետք է այդ հարցը հնչեցնենք, որ պատասխանեմ»,- ասաց Տ. Եգորյանը:

ԿԸՀ նախագահը նաև հարցրեց. «Ձեր ելույթի ժամանակ խոսելով ընտրակեղծիքների մասին, մեջբերում էիք կայքերին, լրատվամիջոցներին, ասեկոսեներին: Դաշինքը, որին ներկայացնում եք, դիմում, հաղորդում ներկայացրե՞լ է իրավապահ մարմիններին»:

Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ ոչ:

Տիգրան Մուկուչյանը նաև հարցրեց, թե քվեարկության ողջ օրվա ընթացքում հետևել եք  ընտրատեղամասերին՝ տեսախցիկների միջոցով, երբ հայտնաբերել եք խախտումներ ձեր կողմից հիշատակված ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտումների վերաբերյալ, ինչո՞ւ որպես դաշինք անձամբ կամ ձեր վստահված անձանց միջոցով որևէ դիմում չեք ներկայացրել տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:  

Հարցին պատասխանեց դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա սկսեց խոսել ցուցամատը թափ տալով, Տիգրան Մուկուչյանը  խնդրեց խոսել առանց մատը թափ տալու:

«Ինձ նկատողություն չանեք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը  դիմելով Լ. Զուրաբյանին՝ ասաց, որ այդպես շարունակելու դեպքում ստիպված կզրկի նրան ձայնի իրավունքից:

Այնուհետև Լ. Զուրաբյանը պատասխանեց հարցին. «Ժամը յոթից տասնմեկն մեզ համար անհայտ պատճառներով ընդհանրապես չկար ինտերնետային հեռարձակում: Մեր ընտրատարածքային շտաբները հնարավորություն չեն ունեցել տեսնել, թե ինչ է կատարվում տեղամասերում: Կենտրոնական գրասենյակում այդ հնարավորությունը կար, մենք որոշեցինք ոչ թե ամեն դեպքի համար  այդ տեղեկատվությունը հասցնել վստահված անձին կամ հանձնաժողովի անդամին, այլ հնարավորինս շատ դեպքեր արձանագրել»: 

Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հարցը հետևյալին է վերաբերում. քվեարկության օրվա ընթացքում ֆիքսել եք, դրանից հետո ունեիք մեկ ամբողջ օր և գիշեր, այդ ընթացքում կարող էինք հասանելի դարձնել այդ տեղեկատվությունը վստահված անձանց  և դիմումներ ներկայացնել: Ինչո՞ւ չեն դիմել»:

Լ. Զուրաբյանը նշեց. «Կենտրոնական ընտրական շտաբը որոշել էր, որ հնարավորինս շատ տեսագրություն նայի, ավելի շատ նյութ կուտակի  ու ամբողջը ներկայացնի ԿԸՀ»: 

ԿԸՀ նախագահի կողմից հնչեցին հարցեր, որոնք  նաև պատասխաններ չստացան, կամ փաստաբան Տիգրան Եգորյանն ուղղակի ասում էր՝ «անիմաստ ենք համարում դրան պատասխանել»:

«Դուք տրված հարցին կարող եք պատասխանել կամ ոչ, բայց մեկնաբանել, խրատական դատողություններ անել դատարանի, անձի վերաբերյալ,  հարգի չէ, եթե մենք էլ սկսենք գնահատականներ տալ, ճիշտ չի լինի: Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»,- ասաց Գագիկ Հարությունյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}