Սպորտ 20:46 26/04/2017

Արսեն Ջուլֆալկյանը կյանքի, դստեր, դասախոսական կյանքի ու ներելու մասին

Ճանաչված ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը զրուցել է իր կյանքի, մասնագիտության ընտրության, դստեր հետ կապված երազանքների և այլնի  մասին:

Օրը
«Կիրակի օրերը շատ եմ սիրում երկար պառկել, երբ ուզեմ քնել, քնեմ, երբ ուզեմ արթնանալ,արթնանամ... Ամեն օրս փորձում եմ սկսել շատ դրական։  Նախաճաշը պարտադիր է։ Սիրում եմ իմ պատրաստած սուրճը, դրանով էլ սկսվում են դրական լիցքերը: Ակամայից մի միտք կա, որ բոլոր մեզ շրջապատող մարդիկ առողջ լինեն։Իմ ամենաչսիրած բանը լճացումն է, ռեգրեսը տանել չեմ կարողանում իսկ լճացումը շատ մոտ է դրան: Թեկուզ շատ քիչ, բայց սովորում ես ինչ որ բաներ ամեն անգամ, առաջ ես  գնում: Քչով էլ չեմ բավարարվում, ուզում եմ անընդհատ զգալ առաջընթաց, եթե մի օրվա ընթացքում ինչ որ բնագավառում նոր բան չեմ սովորում, համարում եմ օրը ձախողված է:Գոնե մի ֆիլմ պետք է նայեմ, որ ասեմ անօգուտ չանցնի օրս»:

Սպորտին՝ բարև
«Սպորտային աշխարհ մուտք գործել նպաստել է ընտանեկան աուրան, հետո, եթե չսիրեի, դուրս կգայի, բայց հասկացա, որ Հայաստանում դա այն սպորտաձևն է, որով կարող եմ բարձունքների հասնել... սկսել մի գործ՝ նախորոք մտածելով, որ ձախողելու ես, հիմարություն է: Պետք է լուրջ վերաբերվես լուրջ արդյունքներ գրանցելու համար: Իմ դեպքում կար նաև բնածին տաղանդը, աշխատասիրությունը, կար լուրջ մասնագետ՝ հայրս, կողքիս կանգնած: Հետո հասկացա, որ ըմբշամարտը տղամարդ է ձևավորում. եթե տղաները գնում են բանակ տղամարդ դառնալու համար, ես սրա մեջ եմ արդեն 20 տարի: Սովորեցնում է կյանք, ինչ է մարզիկը, ընկերը, հարգանք ես սովորում․ նաև ինքդ քեզ ես սկսում հարգել։ Այդ ամենը կա նաև մյուս սպորտաձևերում, բայց ըմբշամարտում  ընդգծված է»:

Համալսարանական կյանք
«
ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում եմ սովորել։ Ժամանակը ցույց տվեց և ես էլ համոզվեցի, որ եղած բոլոր մասնագիտություններից ամենաճիտն եմ ընտրել, այդ հարցում շատ հաջողակ գտնվեցի: Ընտրել եմ ճիշտ ԲՈՒՀ՝ ԵՊՀ-ն և ճիշտ մասնագիտություն: Դասախոսներս լավն են եղել և՛ որպես մասնագետ, և որպես մարդ, մինչև հիմա առիթը բաց չեմ թողնում նրանց հետ շփվելու: Սպորտում մասնագիտության օգնության մասին էլ ասեմ՝ գիտելիքն ամեն տեղ էլ օգնում է: Մասնագիտությունս ավելի պետք կգա պրոֆեսիոնալ սպորտից հետո, որևէ սպորտային միջազգային կազմակերպությունում ներգրավվելու՝ համատեղելով և՛ մասնագիտությունը, և՛ սպորտը: Դա քաղաքական միջազգայնագիտությունից ավելի հետաքրքիր է»:

Օտար ափեր
«Շատ եմ սիրում ծովափնյա երկրներ, լատինոամերիկյան հատկապես: Ամենինչը սիրում եմ՝ մշակույթը, լեզուն, ապրելակերպը, մենթալիտետը, ամեն ինչը հոգեհարազատ է: Միգուցե նախորդ կյանքում այնտեղ եմ ապրել: Շատ ուրախ են մարդիկ, թեթև: Բայց վերջին ժամանակներում շատ հարազատ է դարձել Գերմանիան, քանի որ այնտեղ շատ եմ գտնվում: Եթե այսօր մի քանի ճիշտ պետություն կա, ապա դրանցից մեկը Գերմանիան է, բացի էմիգրանտների մեծ թվից ամեն ինչ շատ լավ է, լավ է կառուցված»:

Հիասթափություններ
«
Հիասթափություններն անխուսափելի են։Եթե մեկը կասի, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում չի հիասթափվել, կարելի է չհավատալ, որովհետև ամեն բան իր բարդություններն ունի: Ըմբշամարտում անհնար է անընդհատ հաղթել, դիմանալ ծանրաբեռնված մարզումներին։ Գալիս է պահ, երբ ուղակի հոգնում ես այդ ամենից, դրան գումարվում է պարտություն. ինչ-որ պահի ասում ես, որ էլ չես ուզում:Բայց մյուս կողմից էլ առանց այդ ամենի անհետաքրքիր կլիներ»:

Որպես դասախոս
«
Ես ապրում եմ դրանով. դասավանդելով անընդհատ տեսնում եմ իմ թույլ կողմերը, որոնց վրա պետք է աշխատել, կատարելագործվում եմ, փոխանցում եմ իմ գիտելիքները նոր սերնդին, նաև՝ հակառակը: Նույնիսկ որոշել եմ մինչև դասավանդելս հատուկ դասավանդման կուրսեր անցնել, որ կարողանամ լսարանս ճիշտ պահել: Դա զարգացման մի ձև է, ինչին է պետք ոչինչ չանող մարդը, դառնում է բույս: Չեմ սիրում պարապ մնալ, դա դարձել է կյանքի մի մաս»:

Այլ զբաղմունքներ
«
Սիրում եմ արվեստ, սկսած ֆիլմ դիտելուց մինչև հանդիպումներ արվեստի ներկայացուցիչների հետ, լսել նրանց մասնագիտական նրբությունների մասին կարծիքներ, գնալ թանգարաններ անպայման՝ մանավանդ օտար երկրներում։ Ակտիվ կյանքն եմ սիրում՝ ճանապարհորդել, հածանիվ քշել, դահուկներ, թենիս, լող»:

Մարդկանց ճանաչելու հմտության մասին
Առաջին տպավորություն դրական թողնում է ժպտացող մարդը, այնպես որ պետք է շատ ժպտալ:

Սովորությունների մասին
«Եթե գիտես, որ վատ սովորություն ունես և շարունակում ես,  արդեն տարօրինակ է: Մտերիմներս սովորաբար բողոքում են, որ չափից շատ խիստ եմ, կամ ճշտասեր, դաստիարակությունից է դա էլ գալիս, եթե ասել ես մի բան՝ արա, վերցրել ես ինչ որ բան՝ դիր տեղը: Շեղվելու տեղ չկա, սկսած մանրուքներից մինչև հանդիպումներ: Շատ կոնկրետ եմ. Գերմանիան էլ է թողել ինձ վրա հենց այդ տպավորությունը»:

Ներելու մասին
«
Նայած ինչն եմ ներում: Շատ լուրջ դեպքերում, եթե նույնիսկ ցույց տամ, թե ներել եմ, միևնույնն է մի նստվածք թողնում է: Արարքներ կան, որ չես կարող ներել. ինչպես ներել դավաճանությունը, սուտը.. կարող ես ցույց տալ թե մոռացանք, անցանք բայց մեկ է՝ նստվածքը մնում է. կոտրվում ես»։

Դստեր մասին
«Ես կցանկանամ, որ դստերս սպորտային ընտրությունը լինի կանացի, բայց նաև չեմ ստիպի շարունակել սպորտը, եթե չուզենա: Մի բան, որ պարտադիր ստիպելու եմ՝ լինելու է կրթությունը, մանավանդ լեզուների և տեխնոլոգիաների իմացությունը: Ելնելով ժամանակի պայմաններից՝ մասնագիտական ճիշտ ընտրություն կկատարի: Իսկ երբ տեսնեմ, որ  իմ զավակները հասել են իր բնագավառում մեծ հաջողությունների , դա կլինի իմ ևս մեկ երազանքի իրականցում»:

Եթե ոչ մարզիկ, ապա
«
Առաջ նեղվում էի, երբ ինձ ճանաչում էին միայն որպես մարզիկ,  այժմ չունեմ այդ խնդիրը: Նաև շատ նեղվում էի, երբ հարցնում էին թե որտեղից եմ գրագետ խոսել սովորել: Չի կարող նման բան լինել, եթե դու սովորում ես բուհում, մանավանդ միջազգային հարաբերություններում, չկարողանաս գոնե խոսել: Եթե չես կարողանում արդեն պետք է հասկանալ նախ թե ինչպես ես բուհ ընդունվել: Դա սկզբում շատ վիրավորական էր: Բայց այժմ դրա խնդիրը չկա, բոլորն էլ գիտեն, որ ես միայն մարզիկ չեմ, ակտիվ եմ տարբեր միջոցառումներում, մանավանդ  հասարակական»:

Երիտասարդներին
Խորհուրդ կտամ երբեք չբավարարվեն ձեռք բերածով, միշտ աշխատեն իրենք իրենց վրա, հարգեն մեծերին՝ ինչը շատ կարևոր է և նույնիսկ պարտադիր: Լինել ինքնուրույն, մտածող, չլինել ամբոխ, չլինել հոտ, գտնել իսկականը ինքնուրույն, ոչ թե կրկնել դիմացինի արածը, ունենան իրենց կարծիքը, պայքարեն դրա համար,

Հարցազրույցը վարել է Արփի Վարդանյանը Panorama.am-ի համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}