«Օրենքով թույլատրելի հղիության ընդհատման ժամկետների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացել է»
«Մարքետ Ռիսըրչ էնդ Քոնսալթնգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արտակ Սաղաթելյանը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարը» ամփոփող համաժողովի՝ երեխայի սեռի խտրական ընտրության կանխարգելման հանրային քաղաքականության արդյունքները թեմայով նիստի ժամանակ ներկայացրեց 2016 թվականի վերջին և 2017 թվականի սկզբին իրականացված հետազոտության արդյունքները:
«Անցկացրած հետազոտության նպատակն է եղել պարզել Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, ինչպես նաև դրա հիմնական պատճառները։ Այն իրականացվել է 1919 տնային տնտեսություններում, իրականացվել է 18-49 տարեկան արտադրողական տարիքի կանանց շրջանում: Մենք եղել ենք 34 քաղաքում և 56 գյուղում։ Հարցված կանանց 56,3 տոկոսի շրջապատում և 82 տոկոսի ընտանիքում տղա-աղջիկ երեխաների նախապատվությունը բաշխված է հավասարապես»,-ներկայացրեց Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ կանանց մյուս մասը նշել է, թե իր շրջապատում տղա երեխան աղջկանից վեցապատիկ ավելի նախապատվելի է՝ 36,7 տոկոս՝ 6,2 տոկոսի համեմատ և կրկնակի ավելի՝ ընտանիքում 12,9 տոկոս՝ 5,2 տոկոսի համեմատ: Իսկ առաջին հղիության ժամանակ տղա երեխա ունենալ ցանկացող կանայք շուրջ երկու անգամ գերազանցում են աղջիկ ցանկացողների թվին՝ 31,5 տոկոս` 16,1%-ի համեմատ։
Նրա խոսքով, հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ հասարակությունում, ընտանիքում չկա խիստ ընդգծված ճնշում՝ տղա երեխային նախապատվություն տալու հետ կապված:
«Մարքետ Ռիսըրչ էնդ Քոնսալթնգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ավելացրեց, որ օրենքով թույլատրելի հղիության ընդհատման ժամկետների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացել է:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ անում ենք, որ բարելավենք ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում. Արտեմ Ասատրյան
- «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իր արդյունքին հասել է. ՄԶՄԿ գործադիր տնօրեն
- Վերջին տարիներին փրկել ենք 1200-1400 աղջիկ երեխայի կյանք. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիր
- «Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան