Ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը Իսլամի հետևորդ է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող սպանության գործով ձերբակալված Արման Ջանջուղազյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշել է, որ Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում և վերջինս Հայաստան է վերադարձել 2016 թվականին՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով:
«Նրա հարցաքննությունից հայտնի է դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Վերը նշվածի հետ կապված Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ոչ հերքում, ոչ հաստատում է այն»,-գրել է թերթը::
Թերթը հիշեցրել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին ՝ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: