Հունաստանը մերժել է Թուրքիայի պահանջը թուրք զինվորականների արտահանձնման վերաբերյալ
Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը):
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի` մնացած 5 զինվորականների գործերը դատարանն առաջիկա օրերին առանձին-առանձին կքննի:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Հունաստանի գերագույն դատարանը 2017թ. հունվարին որոշում էր կայացրել մերժել նաև Թուրքիայի առաջին պահանջը վերոնշյալ զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ:
Դատարանի որոշման մեջ նշված է, որ թուրքական կողմը որևէ երաշխիքներ չի տվել, որ Թուրքիայում զինվորականների նկատմամբ տեղի կունենա արդար դատավարություն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական կողմը բաներ է պահանջում, որոնք քննարկման սեղանին չեն եղել. Հունաստանի ԱԳ նախարար
- Հարձակում Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա
- Հունաստանի պետական պարտքն մեկ տարում աճել է 5 միլիարդ եվրոյով