Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 71.6 %-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով՝ կազմելով 4 058.7 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 3 952.3 տոննա միս:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, ավելացել են 71.6 %-ով և կազմել 1 241.4տոննա:
Նշված ժամանակահատվածում 37.2%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 84.8 տոննա, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 61.8 տոննա մսի կիսապատրաստուկ: