Freedom House. «Մամուլի ազատությունն աշխարհում 2017»
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2017» զեկույցը, որում գնահատված է մամուլի ազատության մակարդակը 2016 թվականին աշխարհի 199 երկրներում:
Զեկույցում ներառված երկրներն ըստ տարածաշրջանների դասակարգվում են՝ յուրաքանչյուրը ստանալով 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենազատ երկիրը, և 100` ծայրահեղ ոչ ազատ:
Սույն միավորները ստացվում են երկրների քաղաքական, իրավական և տնտեսական միջավայրերին տված գնահատականների հիման վրա:
«Մամուլի ազատություն-2017» զեկույցում, ինչպես և նախորդ երկու տարիներին, Հայաստանը շարունակում է գտնվել 60-100 միավորների միջակայքում, որն, ըստ կազմակերպության մեթոդաբանության, ոչ ազատ կատեգորիան է:
Միաժամանակ զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանը ընդհանուր ազատությունների մակարդակով շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների, իսկ համացանցի ազատությամբ՝ ամբողջությամբ ազատ երկրների շարքում:
Եվրասիական տարածաշրջանում մամուլի ազատությամբ համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում միայն Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը: Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը օրինակ Հյուսիսային Կորեայի, Էրիթրեայի, Սիրիայի և մի քանի այլ երկրների հետ միասին համարվել են՝ որպես «վատթարագույններ անզատ մամուլ ունեցող երկրների շարքում»:
Ինչպես ահազանգում են զեկույցի փորձագետները, գլոբալ մակարդակով մամուլի ազատությունը դիտարկված տարում անհանգստացնող միտումներ է արձանագրել, արդյունքում նախորդ շուրջ երեք տասնամյակների ընթացքում մամուլի ազատությունն աշխարհում այնքան խնդրահարույց չի եղել, որքան դիտարկված տարում:
Զեկույցում քննադատություններ կան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասեցին՝ մամուլի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր